Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հիմնադրվել է 2014-ի հոկտեմբերի 31-ին, գործունեությունը սկսել 2015-ի հունվարին:
Անցնող՝ 2021-ի ընթացքում, շնորհիվ մեր բարեկամների նվիրատվությունների, տեղեկատվական ու կազմակերպչական օժանդակության, դրամաշնորհների, ինչպես նաև կենտրոնի հրատարակած գրքերի վաճառքից ստացված գումարների, ԱՆԻ կենտրոնը`իր երեք աշխատողներով, հնարավորություն ունեցավ իրականացնել հետևյալ ձեռնարկները․
«Խորհրդային Հայաստանը և հարևանները 1920-1937 թթ» ծրագրի շրջանակներում Երևանում և Հայաստանի մարզերում կազմակերպել է 12 քննարկումներ՝ մասնակցությամբ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի։ Այդ քննարկումները նկարահանվել են և տեղադրվել ԱՆԻ կենտրոնի կայքում, Ֆեյսբուքի և Յութուբի էջում։
Ապրիլի 15-ին կազմակերպել էր հանրային քննարկում «Հայաստան-Սփյուռք. նոր իրականություն, նոր մոտեցումներ» թեմայով: Այն տեղի ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: Բանախոսներն են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
Նոյեմբերին ԱՄՆ-ում ԱՆԻ կենտրոնը անգլերենով հրատարակեց The Journeys of Heroes հատորը, որի շնորհանդեսը կայացավ Նյու Ջերսիում՝ դեկտեմբերի 9-ին։
Դեկտեմբերին ԱՆԻ կենտրոնը վերահրատարակեց Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմություն» արժեքավոր հատորը:
Կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը տարվա ընթացքում դասախոսություններ է կարդացել Միացյալ Նահանգներում՝ 4 անգամ (մարտի 25-ից ապրիլի 10-ը, հունիսի 3-ից 14-ը, հուլիսի 5-ից 13-ը և դեկտեմբերի 1-ից 11-ը), շուրջ 30 քաղաքներում, և Ռուսաստանում՝ Մոսկվայում՝ դեկտեմբերի 19-ին։
Հայաստանի մարզային, քաղաքային, գյուղական գործող գրադարանները նոր, արժեքավոր գրքերով համալրելու ծրագիր է իրականացրել ամբողջ 2021-ի ընթացքում:
Տարվա ընթացքում ԱՆԻ-ի կայքում տեղ են գտել բազմաթիվ հայագիտական, պատմական և լրագրողական հոդվածներ և տեսանյութեր:
ԱՆԻ կենտրոնի գործունեությունը 2020-ին
2020 թվականի ընթացքում ԱՆԻ կենտրոնն իրականացրել է հետևյալ հիմնական աշխատանքները.
ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը 2020 թվականի հունվարի 31-ից փետրվարի 10-ը Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Իսպանիայի մի շարք քաղաքներում դասախոսություններ է կարդացել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, Արցախյան հակամարտության թեմաներով՝ հայ համայնքների համար,
«Այլընտրանքային պատմություն» ծրագրի շրջանակներում ձեռնարկներ Հայաստանի մարզերում և Երևանում, այդ թվում՝ Վայոց Ձորում, Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում,
Փետրվարի 21-ին, Ստեփանակերտում, կազմակերպությամբ Արցախի Ժուռնալիստների միության, Արտաշես Վրույրի «Անիում» աշխատության երրորդ հրատարակության և անգլերեն հատորների շնորհանդեսը:
Տարվա՝ 2020-ի ընթացքում, ԱՆԻ-ի կայքում տեղ են գտել բազմաթիվ հայագիտական, պատմական և լրագրողական հոդվածներ և տեսանյութեր:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
1 հունվարի, 2022թ
Կարդալ նաև՝













