Հրազդանի, Չարենցավանի և Դիլիջանի գրադարանները համալրվել են ԱՆԻ կենտրոնի և Թաթուլ Հակոբյանի հատորներով

596

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2021 թվականի հունիսի 18-ին իր հրատարակություններով և Թաթուլ Հակոբյանի հատորներով համալրել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մարզային, Չարենցավանի քաղաքային և Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային և Թումո կենտրոնի գրադարանները:

Այս նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի 52 գրադարանների նվիրաբերել է լրագրող Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ» և «Արցախյան օրագիր» գրքերի 212 օրինակ:

Հրազդան քաղաքի մարզային գրադարանին փոխանցվել են հետևյալ 14 հատ գրքերը․

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն, 2 օրինակ,

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018 թ հրատարակություն, 2 օրինակ, 

Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019 թ հրատարակություն, 2 օրինակ,

Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», 2018 թ հրատարակություն, 2 օրինակ, 

Հովհաննես Քաջազնունի, ԵՐԿԵՐ, 2018 թ հրատարակություն, 2 օրինակ, 

Հովհաննես Քաջազնունի, «Հ․Յ․ Դաշնակցությունն անելիք չունի այլևս», 2 օրինակ,

Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ», 2021 թ հրատարակություն, 2 օրինակ։

Ավելի վաղ, Հրազդանի մարզային գրադարանը ձեռք էր բերել Հակոբյանի «Հայերը և թուրքերը», «Կանաչ ու սեւ․ Արցախյան օրագիր» հատորներից հայերեն և ռուսերեն 3-ական օրինակ։

Չարենցավանի քաղաքային գրադարանին փոխանցվել են հետևյալ 10 հատ գրքերը․

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն – 1 օրինակ,

Արտաշես Վրույր, «Անիում», 2019թ – 1 օրինակ,

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018թ – 1 օրինակ,

Հովհաննես Քաջազնունի, «ԵՐԿԵՐ», 2018թ – 1 օրինակ,

Հովհաննես Քաջազնունի, «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս», 2016թ – 2 օրինակ,

Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», 2018 թ հրատարակություն, 1 օրինակ,

Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», արևելահայերեն – 1 օրինակ,

Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ», 2021 թ հրատարակություն, 1 օրինակ,

Թաթուլ Հակոբյան, «Կանաչ ու սեւ․ Արցախյան օրագիր», 2021 թ հրատարակություն, 1 օրինակ։

Դիլիջանի քաղաքային գրադարանին փոխանցվել են հետևյալ 5 հատ գրքերը․

Թաթուլ Հակոբյան, «Կանաչ ու սեւ․ Արցախյան օրագիր», 2021 թ հրատարակություն, 1 օրինակ։

Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», արևելահայերեն – 1 օրինակ,

Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ», 2021 թ հրատարակություն, 1 օրինակ,

Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», 2018 թ հրատարակություն, 1 օրինակ, 

Հովհաննես Քաջազնունի, ԵՐԿԵՐ, 2018 թ հրատարակություն, 1 օրինակ։

Ավելի վաղ, Դիլիջանի քաղաքային գրադարանին փոխանցվել էին հետևյալ 6 հատ գրքերը․

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն, 2 օրինակ,

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018 թ հրատարակություն, 2 օրինակ,

Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019 թ հրատարակություն, 2 օրինակ։

Դիլիջանի Թումո կենտրոնի գրադարանին փոխանցվել են հետևյալ 3 հատ գրքերը․

Թաթուլ Հակոբյան, «Կանաչ ու սեւ․ Արցախյան օրագիր», 2021 թ հրատարակություն, 1 օրինակ։

Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», արևելահայերեն – 1 օրինակ,

Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ», 2021 թ հրատարակություն, 1 օրինակ։

Ավելի վաղ, Դիլիջանի Թումո կենտրոնի գրադարանին փոխանցվել են հետևյալ 6 հատ գրքերը․

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն, 2 օրինակ,

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018 թ հրատարակություն, 2 օրինակ,

Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019 թ հրատարակություն, 2 օրինակ։

ԱՆԻ կենտրոնը իր բոլոր հրատարակություններով համալրելու է Հայաստանի քաղաքային բոլոր գրադարանները:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

18 հունիսի, 2021թ