Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը այսօրվանից՝ մարտի 25-ից ապրիլի 8-ը ելույթներ կունենա Մ. Նահանգների հայաշատ շուրջ մեկ տասնյակ քաղաքներում:
Հանդիպումների ընթացքում Հակոբյանը կանդրադառնա Արցախյան վերջին պատերազմին՝ 44-օրյա աղետին: Ինչո՞ւ այսպես եղավ, հնարավո՞ր էր խուսափել այս պատերազմից, եթե այո, ապա ո՞րն էր գինը: Այս և բազմաթիվ հարցերին անդրադարձ կլինի հանդիպում-բանավեճերի ընթացքում:
Բոլոր դասախոսությունների ավարտին Հակոբյանը կներկայացնի իր նոր հատորը՝ «Մահվան Հովիտ. 44-օրյա աղետ. լրագրողի օրագրից» գիրքը և «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» հատորի նոր՝ 4-րդ տպագրությունը:
Թաթուլ Հակոբյանը ելույթները կսկսի Վաշինգտոնից, ապա կշարունակի հետևյալ երթուղով՝
Մարտի 26, Վաշինգտոն, մարտի 26, հաստատված է
Մարտի 29. Չիկագո, հաստատված է
Ապրիլ 1. Լա Կրեսենտա/Լոս Անջելես
Ապրիլի 3, Ֆրեզնո, երեկոյան ժամը 7․00, հասցե՝ 8635 N Paula Ave, Fresno CA 93720, Cell 559-801-1825:
Ապրիլի 5, Նյու Օռլեան, Լուիզիանա
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն













