ԱՆԻ կենտրոնի գործունեությունը 2019-ին

1049

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հիմնադրվել է 2014-ի հոկտեմբերի 31-ին, գործունեությունը սկսել 2015-ի հունվարին:

Անցնող՝ 2019-ի ընթացքում, շնորհիվ մեր բարեկամների նվիրատվությունների, տեղեկատվական ու կազմակերպչական օժանդակության, ինչպես նաև կենտրոնի հրատարակած գրքերի վաճառքից ստացված եկամուտի, ԱՆԻ կենտրոնը`իր երեք աշխատողներով (Թաթուլ Հակոբյան, Արմենուհի Մանուկյան, Արմեն Հակոբյան), հնարավորություն ունեցավ իրականացնել հետևյալ ձեռնարկները․

Հունվարին Թբիլիսիում, ԱԼԻՔ ՄԵԴԻԱ տեղեկատվական հարթակի գրասենյակում, ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) հիմնադրման և հայ-վրացական հարաբերությունների թեմայով դասախոսություն:

Փետրվարին Թաթուլ Հակոբյանը Լիբանանում, Հայ Կաթողիկե համայնքի Երիտասարդական միության կազմակերպությամբ, ելույթ ունեցավ Արցախյան շարժման սկզբնավորման թեմայով։

Փետրվարին Թաթուլ Հակոբյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ կազմակերպությամբ ՀԲԸՄ Կահիրեի կառույցի, տեղի հայ համայնքի համար հրապարակային երկու առանձին ելույթ ունեցավ Արցախյան շարժման սկզբնավորման և Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին թեմաներով։

Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Թաթուլ Հակոբյանը Հայաստանի վեց մարզկենտրոններում՝ Աշտարակ, Արտաշատ, Վանաձոր, Գյումրի, Իջևան և Կապան, դասախոսությունների շարք ունեցավ Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) պատմության վիճահարույց և քիչ լուսաբանված թեմաներով:

Նոյեմբերին ԱՆԻ կենտրոնը վերահրատարակեց մոտ 800 էջանոց «ՀՅԴ-ն անելիք ունի՞, թե՞ չունի» արժեքավոր հատորը:

Նոյեմբերին ԱՆԻ կենտրոնը վերահրատարակեց Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը:

Նոյեմբերի 10-ից 26-ը Թաթուլ Հակոբյանը եվրոպական հինգ երկրների 10 քաղաքներում ելույթներ ունեցավ «Ինչ է փոխվել և ինչ չի փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով:

Տարվա ընթացքում ԱՆԻ-ի կայքում տեղ են գտել բազմաթիվ հայագիտական, պատմական և լրագրողական հոդվածներ և տեսանյութեր:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

30 դեկտեմբեր, 2019թ

Կարդալ նաև՝ 

ԱՆԻ կենտրոնի գործունեությունը 2016-ին