ԱՆԻ կենտրոնը իր և Թաթուլ Հակոբյանի գրքերով համալրել է Սյունիքի մարզային գրադարանը

513

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2021 թվականի օգոստոսի 11-ին իր հրատարակություններով և Թաթուլ Հակոբյանի հատորներով համալրել է Կապան քաղաքում գտնվող Սյունիքի մարզային գրադարանը:

Այս նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի քաղաքային գրադարաններին նվիրաբերել է լրագրող Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ» և «Արցախյան օրագիր» գրքերի շուրջ 200 օրինակ:

Սյունիքի մարզային գրադարանին փոխանցվել են 2-ական օրինակներ հետևյալ գրքերից.

Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ», 2021 թ հրատարակություն,

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն,

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018 թ հրատարակություն,

Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019 թ հրատարակություն։

Ավելի վաղ Սյունիքի մարզային գրադարանին փոխանցվել են երեքական օրինակ հետևյալ գրքերից.

Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», 2-րդ՝ 2011 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», 2012 թ հրատարակություն:

ԱՆԻ կենտրոնը իր բոլոր հրատարակություններով համալրելու է Հայաստանի քաղաքային բոլոր գրադարանները:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

12 օգոստոսի, 2021թ