Սառնաղբյուր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

3186

Սառնաղբյուր գյուղը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 7 կմ հարավ-արևելք` Չլկան գետակի ձորում` ծովի մակարդակից 1925 մետր բարձրության վրա: Ղևոնդ Ալիշանը գյուղի «Սէօկիւտլիւ» հին անունը մեկնում է որպես «Ուռենուտ»:

Սառնաղբյուր գյուղը հայտնի է իր երկու եկեղեցիներով: Առաջինը կառուցվել է 1883 թվականին և կոչվում է Սբ. Թադեոս Առաքյալի անունով: Գյուղամիջի մյուս եկեղեցին` Սբ. Հակոբը, ավելի հին է:

Սառնաղբյուրը նախկինում ունեցել է Ղրմզիքիլիսա, Գյոդիքենդի, Սոգյութլու անունները: 1940 թվականի մարտի 2-ին Սոգյութլյուից վերանվանվել է Սառնաղբյուր:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Սառնաղբյուր գյուղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 262 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 1608 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1987 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 2.385 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 2.383-ը՝ հայ, 2-ը՝ պրավոսլավ,

1908 թվական – 2.879 հոգի,

1914 թվական – 3.365 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 3.167 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 2.928 հոգի,

1919 թվական – 2.809 հոգի,

1922 թվական – 2.439 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 2.523 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 2.842 հոգի, որից 2.839-ը՝ հայ, 3-ը՝ այլ, բայց ոչ թուրքական խումբ:

Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:

Անի  համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, ԱնիպեմզաԲագարան (Խարկովի հետ միասին)ԳուսանագյուղԻսահակյան, ԼանջիկԼուսաղբյուրՀայկաձորՁիթհանքովՁորակապՇիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:

Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:

Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:

Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի: