Ծիլքար գյուղի բնակչությունը 1873-1931 թվականների, խորհրդային շրջանում և այսօր

1272

Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղը խորհրդային տարիներին եղել է Սպիտակի շրջանի կազմում: Սպիտակի շրջանի կազմում են եղել նաև հարևան Գեղարոտ և Փամբ Հայկական գյուղերը:

1972 թվականին, երբ ձևավորվեց Խորհրդային Հայաստանի Արագածի շրջանը Ծաղկահովիտ շրջկենտրոնով, Արթիկի, Ապարանի և Սպիտակի մոտ երկու տասնյակ բնակավայրեր առանձնացվեցին և մաս կազմեցին նորաստեղծ շրջանի:

Ծիլքարը Հայաստանի ամենաբարձրադիր բնակավայրերից է՝ ավելի քան 2100 մետր ծովի մակարդակից:

Մինչև 1946 թվականի հուլիսի 15-ը Ծիլքարը կրել է Մունջուղլի անունը:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Ծիլքարն ունեցել է հետևյալ բնակչության թվաքանակը.

1831 թվական – ավերակ

1873 թվական – 369 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական507 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 551 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1914 թվական – 867 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 802 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 839 հոգի

1919 թվական – 1072 հոգի

1922 թվական – 776 հոգի

1926 թվական – 790 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 890 հոգի

Խորհրդային տարիներին Ծիլքարն ունեցել է.

1939 թվական – 920 հոգի

1959 թվական – 444 հոգի

1970 թվական – 544 հոգի

1979 թվական – 494 հոգի

1989 թվական – 453 հոգի

2001 թվականի մարդահամարի տվյալներով, Ծիլքարն ունեցել է 562 հոգի բնակչություն, 2011-ին՝ 554 հոգի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը,

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Դիտել նաև՝