Գուսանագյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Անիի շրջան

2578

Գուսանագյուղը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 21 կմ հեռավորության, Երևան-Գյումրի երկաթուղու վրա, Ախուրյան գետի ձախափնյակում` ծովի մակարդակից գրեթե 1500 մետր բարձրության վրա:

Բնակչության նախնիների մի մասը այստեղ են գաղթել 1829-1830 թթ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բուլանըղի, Մուշի շրջաններից: Գյուղում պահպանվել է միջնադարյան եկեղեցի և ամրոց:

Սահմանակից է Բայանդուր, Շիրակավան և Լուսակերտ համայնքներին:

Գուսանագյուղը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում է, մաս է կազմում խոշորացված Անի համայնքի:

Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:

Անի  համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, ԱնիպեմզաԲագարան (Խարկովի հետ միասին), Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, ՁիթհանքովՁորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:

Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:

Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:

Գուսանագյուղը նախկինում ունեցել է Ղափուլի և Ղափլի անվանումները: Ղափլիից Գուսանագյուղ է վերանվանվել 1947 թվականի փետրվարի 3-ին:

Այսօր գյուղի բնակչության թիվը 900-ի սահմաններում է:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Գուսանագյուղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 138 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 956 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1216 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1466 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 1711 հոգի,

1904 թվական – 1802 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1882 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1529 հոգի,

1919 թվական – 1895 հոգի,

1922 թվական – 941 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1062 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական –  1268 հոգի, բոլորը՝ հայ:

Կարդալ և դիտել նաև՝

Արթիկի շրջանի գյուղերը 1831 թվականին