Ներքին և Վերին Ջրափի գյուղերի բնակչությունը 1831-1931 թվականներին

2610

Ջրափի գյուղը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16 կմ արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից 32 կմ հարավ հեռավորության, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա: Նախկինում ունեցել է Ղեղաճ և Չռփլի անունները:

Գյումրիից՝ Ալեքսանդրապոլից դեպի քաղաքամայր Անի տանող երեք հիմնական ճանապարհներից մեկը անցել է հենց Ջրափիով: Գտնվել է հենց Ախուրյան գետի ձախ ափին:

Նախկինում եղել են Ներքին Ջրափի կամ Չռփլի և Վերին Ջրափի կամ Ղեղաճ գյուղերը, որոնք միավորվել են նոր տեղում այն բանից հետո, երբ 1970-80ական թթ. կառուցվել է Ախուրյանի ջրամբարը ԽՍՀՄ-Թուրքիա սահմանին:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Ներքին Ջրափի գյուղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 116 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 465 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 585 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 587 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 669 հոգի,

1914 թվական – 663 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 727 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 683 հոգի,

1919 թվական – 736 հոգի,

1922 թվական – 427 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 306 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 385 հոգի, բոլորը՝ հայ:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Վերին Ջրափի կամ Ղեղաճ գյուղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 93 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 276 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 352 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 389 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 433 հոգի,

1914 թվական – 542 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 476 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 636 հոգի,

1919 թվական – 1043 հոգի,

1922 թվական – 311 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 281 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 280-ը՝ հայ, 1-ը՝ քուրդ,

1931 թվական – 386 հոգի, բոլորը՝ հայ:

Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:

Անի  համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, ԱնիպեմզաԲագարան (Խարկովի հետ միասին)ԳուսանագյուղԻսահակյան, ԼանջիկԼուսաղբյուրՀայկաձորՁիթհանքովՁորակապՇիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:

Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:

Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:

Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի: