Վերնաշեն գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և խորհրդային տարիներին. Եղեգնաձորի շրջան

2760

Վերնաշեն գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզի հյուսիս-արևելյան
հատվածում, մարզկենտրոն Եղեգնաձորից 5 կմ, մայրաքաղաք Երևանից` 125 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1450 մետր բարձրության վրա։ Սամանակից է
Գլաձոր, Մալիշկա, Գողթանիկ համայնքներին։ Ավելի վաղ կրել է Բաշքենդ, Սրգոնք, Սրկողովք անունները: 1946 թ. սեպտեմբերի 10-ին վերանվանվել է Վերնաշեն: Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Բնակիչների նախնիները եկել են Սալմաստ գավառից։

Վերնաշեն գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 91 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 311 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 440 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 594 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 570-ը՝ հայ,  23-ը՝ իսլամ, 1-ը՝ այլ,

1904 թվական – 757 հոգի, 

1914 թվական – 757 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 832 հոգի,

1916 թվական – 643 հոգի,

1919 թվական – 740 հոգի,

1922 թվական – 600 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 590 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 587-ը՝ հայ, 3-ը՝ թուրք, 

1931 թվական – 843 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Վերնաշենն ունեցել է․

1939 թվական – 809 հոգի,

1959 թվական – 812 հոգի,

1970 թվական – 1073 հոգի,

1979 թվական – 1137 հոգի,

1979 թվական – 1228 հոգի:

Վերնաշենն ունի պատմամշակութային եկեղեցիներ։ Համայնքի հյուսիսային մասում
գտնվում է Սպիտակավոր վանքը, Պռոշաբերդը, հյուսիս-արևելյան մասում՝
Թանադե վանքը, Արկազի Սուրբ խաչ վանքը, որը եղել է Վայոց ձորի նշանավոր
ուխտատեղի։ Համայնքում է գտնվում Գլաձորի համալսարանի թանգարանը։

Վայոց Ձորի մարզպետարանի տվյալներով, այսօր Վերնաշենն ունի շուրջ 1300 բանկիչ: Վերնաշենը Եղեգնաձոր խոշորացված համայնքի մաս է կազմում, որի մեջ են մտնում Գետափ, Գլաձոր, Մալիշկա և Վերնաշեն գյուղերը:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝