Դովեղի լողավազանը, որ կառուցվել է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի հյուրերի, գործընկերների և բարեկամների, ինչպես նաև Նոյեմբերյան համայնքի երեխաների ու ընտանիքների համար, այս տարի կբացվի մայիսի 25-ին:
Մեր լողավազանի տարողությունը մոտ 220 տոննա է՝ 15 մետր երկարություն, 8 մետր լայնություն և 1,6-ից մինչև 1,9 մետր խորություն: Սա նշանակում է, որ պետք է պահպանվեն լողավազանից օգտվելու անվտանգության կանոնները, որոնց մասին կտեղեկացվեն այցելուները տեղում:
Լողավազանում տեղադրված է ֆիլտրացիոն համակարգ, ջուրը անդադար մաքրվում է, բացի այդ օգտագործում ենք անհրաժեշտ բոլոր նյութերը ջրի որակը բարձր պահելու նպատակով:
Լողավազանից ստացված եկամուտները ուղղվում են ԱՆԻ կենտրոնի գործունեությանը, ինչը նշանակում է, որ վճարումները պետք է կատարվեն մեր կենտրոնի հաշվեհամարին:
Մեր մոտ գործում են հետևյալ պայմանները.
Մինչև մեկ ժամ լողավազանից օգտվելու գումարը կազմում է 1.000 դրամ:
Մինչև երկու ժամ լողավազանից օգտվելու գումարը կազմում է 2.000 դրամ:
Մինչև երեք ժամ լողավազանից օգտվելու գումարը կազմում է 3.000 դրամ:
Մեկ ամբողջական օրվա համար վճարը կազմում է 5.000 դրամ:
Մեկ շաբաթ՝ 7 օր անսահամանափակ օգտվելու վճարը կազմում է 19.000 դրամ:
Մեկ ամիս՝ 30 օր անսահամանափակ օգտվելու վճարը կազմում է 59.000 դրամ:
Երեք ամիս ամեն օր անսահամանափակ օգտվելու համար վճարը կազմում է 149.000 դրամ:
Վճարումները պետք է կատարվեն ԱՆԻ կենտրոնի հետևյալ հաշվեհամարին նախապես՝
ԻՆԵԿՈԲԱՆԿ – 2050822110581001, կամ
կարող եք նաև վճարել տեղում՝ ԱՆԻ կենտրոնի POS տերմինալին:
Այս տարի մենք նախատեսում ենք նաև լողի պարապմունքներ: Ցանկացողները կարող են մանրամասները իմանալ տեղում կամ զանգահարել վոթսափ և վայբեր հավելվածին (033 18 80 58 կամ 091 42 64 35), գրել ֆեյսբուքյան էջին ու մեսենջերին:
Մեր հասցեն՝ տուն 4, 1-ին փողոց, գյուղ Դովեղ, Նոյեմբերյան համայնք, Տավուշ, Հայաստան:













