Գլաձոր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և խորհրդային տարիներին. Եղեգնաձորի շրջան

2486

Գլաձոր գյուղը գտնվում է Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, մարզկենտրոնից մոտ 3 կմ. հյուսիս, մայրաքաղաք Երևանից 120 կմ. հեռավորության, ծովի մակարդակից 1350 մետր բարձրության վրա: Նախկինում ունեցել է Օրթաքենդ անվանումը, 1946 թ. սեպտեմբերի 10-ին վերանվանվել է Գլաձոր: Ավելի վաղ կրել է Փանձաթաղ անունը:

Գլաձոր գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 128 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 410 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 560 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 703 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,  

1904 թվական – 867 հոգի, 

1914 թվական – 867 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 954 հոգի,

1916 թվական – 804 հոգի,

1919 թվական – 1091 հոգի,

1922 թվական – 783 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 812 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 808-ը՝ հայ, 3-ը՝ թուրք, 1-ը՝ այլ,

1931 թվական – 1013 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Գլաձորն ունեցել է․

1939 թվական – 1255 հոգի,

1959 թվական – 1364 հոգի,

1970 թվական – 1878 հոգի,

1979 թվական – 2105 հոգի։

Գլաձորի ներկայիս բնակիչները, ըստ Վայոց Ձորի մարզպետարանի կայքի, 1830-ական թվականներին ներգաղթել են ռուս-պարսկական պատերազմի տարիներին, Պարսկահայաստանի Խոյ, Սալմաստ գավառներից: Համայնքի շրջակայքում պահպանվել են Պռոշյան իշխանների բերդի պարսպի մեծ մասը, խաչքարեր, գերեզմանատներ: Համայնքի տարածքում է գտնվում Սպիտակավոր պատմամշակութային հուշարձանը, Սուրբ Հակոբ եկեղեցին, չորս մատուռներ: Սպիտակավորը կառուցվել է 12-րդ դարում Պռոշյանների կողմից: Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում, որը մարզի գործող եղեկեցիներից է: Համայնքի վարչական տարածքից քիչ հեռու գտնվում է Թանահատի վանքը (լուսանկարում), որտեղ 13-րդ դարում գործել է Գլաձորի համալսարանը: Գլաձորի համալսարանը եղել է Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կաճառ: Որպես համալսարան ձեռագրերում հիշատակվում է 1291թ-ից: Հիմնադրվել է Խաղբակյան Պռոշ իշխանի նախաձեռնությամբ և Օրբելյան իշխանական տան ու Սյունաց մետրոպոլիտության աջակցությամբ: Գոյատևել է մինչև 1340-ական թվականները:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարում Թանահատի վանքը, որտեղ 13-րդ դարում գործել է Գլաձորի համալսարանը

Կարդալ և դիտել նաև՝