«Առանց Ֆիլտրի» հաղորդման հյուրն է «ԱՆԻ» կենտրոնի հիմնադիր, լրագրող Թաթուլ Հակոբյանը։
Նա խոսել է մասնագիտության ընտրությունից, աշխատանքային առաջին տարիներից և հարազատ Դովեղ գյուղից։
Հակոբյանը պատմել է, թե ինչպես է առաջին տարիներին երազել ֆուտբոլային մեկնաբան դառնալու մասին և ընտրած ուղին ինչպես է փոխվել անկախության առաջին իսկ տարիներին։
Նա նաև ներկայացրել է Ղարաբաղյան հարցի իր ընկալումները և դրանց փոփոխությունը ժամանակի ընթացքում և նաև, թե իր ուսումնասիրուությունների արդյունքում, որ տարբերակն է իրատեսական համարել։
Անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Հակոբյանը նաև ընդգծել է խաղաղության օրակարգի ռիսկերը և աշխատանքի կարևորությունը։












