Մալիշկա գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և խորհրդային տարիներին․ Եղեգնաձորի շրջան

5672

Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի կենտրոնական մասում, պատմական Մոզ քաղաքի հարևանությամբ, Արփա գետի աջ ափին, Եղեգնաձոր մարզկենտրոնից 4 կմ հեռավորության վրա։ Գյուղը վերաբնակցվել է 1828-1831 թվականներին Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից ներգաղթված հայ ընտանիքներով։ Այդ տարիներին վերաբնակեցվել է 42 ընտանիք։

Մալիշկան սահմանակից է Եղեգնաձոր և Վայք քաղաքներին, Գլաձոր, Վերնաշեն, Կարմրաշեն, Հեր-Հեր, Արին, Զեդեա և Ագարագաձոր գյուղերին։ Համաձայն Վայոց Ձորի մարզպետարանի տվյալների՝ այսօր Մալիշկան ունի 4976 բնակիչ։

Մալիշկայի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 261 հոգի, որից 243-ը՝ հայ, 18-ը՝ իսլամ,

1873 թվական – 713 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 949 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 1281 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ, 

1904 թվական – 1427 հոգի, 

1914 թվական – 1427 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 1570 հոգի,

1916 թվական – 1647 հոգի,

1919 թվական – 2700 հոգի,

1922 թվական – 1447 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1788 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1782-ը՝ հայ, 3-ը՝ թուրք, 3-ը՝ ռուս,

1931 թվական – 2017 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարների տվյալներով՝ Մալիշկան ունեցել է․

1939 թվական – 2368 հոգի,

1959 թվական – 2715 հոգի,

1970 թվական – 3538 հոգի,

1979 թվական – 3980 հոգի։

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝