Սարակապ գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Անիի շրջան

2901

Սարակապ գյուղը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից 35 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Բոզդողան, Պոզտողան անվանումները:
Սարակապ է վերանվանվել 1935 թ հունվարի 3-ին: Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա հովտում`ծովի մակարդակից 1570մ բարձրության վրա:

Գյուղի շրջակայքում պահպանվել են կիկլոպյան ամրոցի ավերակներ: Գյուղն ունի 7-րդ դարում կառուցված ս. Աստվածածին անունով եկեղեցի և Կարմիր վանքը:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Սարակապ գյուղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 70 հոգի, որից 65-ը՝ հայ, 5-ը՝ իսլամ,

1873 թվական – 658 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 743 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 937 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 1.033 հոգի,

1914 թվական – 1.088 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1.136 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1.048 հոգի,

1919 թվական – 703 հոգի,

1922 թվական – 578 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 597 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 583-ը՝ հայ, 14-ը՝ եզդի,

1931 թվական – 762 հոգի, որից 747-ը՝ հայ, 15-ը՝ եզդի:

Խորհրդային տարիներին Սարակապն ունեցել է.

1939 թվական – 910 բնակիչ,

1959 թվական – 686 բնակիչ,

1970 թվական – 657 բնակիչ,

1979 թվական – 649 բնակիչ,

1989 թվական – 550 բնակիչ:

Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:

Անի  համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, ԱնիպեմզաԲագարան (Խարկովի հետ միասին)ԳուսանագյուղԻսահակյան, ԼանջիկԼուսաղբյուր, ՀայկաձորՁիթհանքովՁորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:

Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:

Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:

Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի: