ԱՆԻ կենտրոնին կից հյուրատուն՝ անտառային հանգիստ, գյուղական միջավայր, առողջ սնունդ

4539

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնին կից գործող հյուրատունը առաջարկում է 1, 2 և 3 տեղանոց համարներ:

Մեկ տեղանոց սենյակի արժեքը մեկ հոգով մնալու դեպքում 20 հազար դրամ է, որի մեջ մտնում է նախաճաշը, լողավազանը և ֆիննական բաղնիքը: Երկու հոգով մնալու դեպքում սենյակի գինը 25.000 դրամ է՝ ներառյալ նախաճաշը, լողավազանը և ֆիննական բաղնիքը: Մեկտեղանոց սենյակում դրված է երկտեղանոց լայն հարմարավետ մահճակալ, հեռուստացույց, փոքր սառնարան:

Երկու տեղանոց սենյակի արժեքը երկու հոգով մնալու դեպքում 35 հազար դրամ է, որի մեջ մտնում է նախաճաշը, լողավազանը և ֆիննական բաղնիքը: Երեք հոգով մնալու դեպքում սենյակի գինը 40.000 դրամ է: Երկտեղանոց սենյակում դրված է երկտեղանոց լայն հարմարավետ մահճակալ, մեկտեղանոց մեկ մահճակալ, հեռուստացույց, փոքր սառնարան

Երեք տեղանոց սենյակի արժեքը 45 հազար դրամ է, որի մեջ մտնում է նախաճաշը, լողավազանը և ֆիննական բաղնիքը: Երեք տեղանոց սենյակում դրված է երկու հատ երկտեղանոց և մեկ հատ մեկ տեղանոց մահճակալ:

Մենք ունենք նաև տեսարժան և մշակութային ժառանգության վայրեր այցելություններ, անտառափեշերով, հանդերով ու արահետներով քայլք, որի մասին կարող եք կարդալ այս հղումներով՝

Այցելության արժանի վայրեր Լոռիում, Տավուշում և Թբիլիսիում (Թաթուլ Հակոբյանի հետ). երկու գիշեր, երեք ամբողջական օր

Զիկատար, Պեծիկ, Սրբասար, Մշկավանք, Սուրբ Սարգիս, վայրի բնություն՝ այցելության արժանի վայրեր Նոյեմբերյանում

Այցելության արժանի վայրեր Լոռիի և Տավուշի մարզերում. մեկ գիշեր, երկու ամբողջական օր

Մենք կարող ենք նաև կազմակերպել հյուրերի տեղափոխությունը Երևանից ու Հայաստանի յուրաքանչյուր անկյունից մինչև մեր հյուրատուն՝ երկու ուղղություններով:

Մանրամասների համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային նամակին՝ aniarcf@gmail.com կամ 374 91 42 64 35 whatsapp և viber հեռախոսահամարին:

տուն 4, 1-ին փողոց, գյուղ Դովեղ, Նոյեմբերյան համայնք, Տավուշի մարզ, ՀՀ