«Դովեղ. սահմանի ուժը» ընկերությունը առաջարկում է երկու գիշերով և երեք ամբողջական օրով ճամփորդություն Լոռիում, Տավուշում և Թբիլիսիում:
Այն իրականացնում ենք նոր՝ 2025 թվականի արտադրության էլեկտրոմոբիլներով:
Ներկայացնում ենք երթուղին.
Օր առաջին
ա/ առավոտյան Երևանից դեպի Ստեփանավան՝ Լոռի Բերդ, Ձորագետի կիրճ՝ Յաղդան գյուղի մոտ, ապա Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հաղպատի վանական համալիր, Ախթալայի Սուրբ Աստվածածին վանք, Արամյանցի դղյակ և Բերդավանի ամրոց:
բ/ ժամանում Դովեղ, հանգիստ, ֆիննական բաղնիք, լողավազան, ընթրիք:
Օր երկրորդ
ա/ նախաճաշ Դովեղում, ապա ուղևորություն դեպի Թբիլիսի,
բ/ Թբիլիսիում այցելություն Խոջիվանքի պանթեոն, Թումանյանի տուն-թանգարան, հայկական եկեղեցիներ,
գ/ ճաշ Թբիլիսում, ապա զբոսանք քաղաքի կենտրոնական հատվածում՝ Ռուսթավելի պողոտա, մեյդան, ջրվեժ, ճոպանուղի,
դ/ վերադարձ Դովեղ, ընթրիք:
Օր երրորդ
ա/ նախաճաշ, այցելություն Դովեղի Սուրբ Սարգիս վանական համալիր, ապա Պեծիկ գագաթ, որտեղից բացվում է Քռի հովիտը՝ Վրաստանը և Ադրբեջանը:
բ/ այցելություն Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Մակարավանքի եկեղեցի, Գոշ, Հաղարծին, Դիլիջան, Սևանի թերակղզի, վերադարձ Երևան:
Մեկ հոգու համար փաթեթի արժեքը կազմում է 99 հազար դրամ, որը ներառում է երեք օրվա ճանապարհածախսը, երկու օրվա գիշերակացը, երկու նախաճաշը, լողավազանից և ֆիննական բաղնիքից անսահմանափակ օգտվելը, զբոսավարի ծառայությունը Թբիլիսիում, Վրաստան մուտքի համար բժշկական ապահովագրությունը:
Երկու ընթրիքների և Թբիլիսիում ճաշի, ճոպանուղուց օգտվելու, Քուռ գետում նավ նստելու և նման ծառայություններից օգտվելու դեպքում պետք է վճարեն զբոսաշրջիկները:
Մեկ մեքենայի մեջ նվազագույն զբոսաշրջիկների թիվը՝ երկու, առավելագույնը՝ չորս հոգի է:
Ընտանեկան ճամփորդությունը խրախուսելի է:
Ցանկացողները կարող են գրել tatarmen@yahoo.com էլեկտրոնային նամակին, ֆեյսբուքի մեր մեսինջերին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 033 188 058:












