«Դովեղ. սահմանի ուժը» ընկերությունը առաջարկում է մեկ գիշերով և երկու օրով ճամփորդություն Լոռու և Տավուշի մարզերում:
Այն իրականացնում ենք նոր՝ 2025 թվականի արտադրության էլեկտրոմոբիլներով:
Ներկայացնում ենք երթուղին.
Օր առաջին
ա/ առավոտյան Երևանից դեպի Ստեփանավան՝ Լոռի Բերդ, Ձորագետի կիրճ՝ Յաղդան գյուղի մոտ, ապա Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հաղպատի վանական համալիր, Ախթալայի Սուրբ Աստվածածին վանք, Արամյանցի դղյակ և Բերդավանի ամրոց:
բ/ ժամանում Դովեղ, հանգիստ, ֆիննական բաղնիք, լողավազան:
Օր երկրորդ
ա/ նախաճաշ, այցելություն Դովեղի Սուրբ Սարգիս վանական համալիր, ապա Պեծիկ գագաթ, որտեղից բացվում է Քռի հովիտը՝ Վրաստանը և Ադրբեջանը:
բ/ այցելություն Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Մակարավանքի եկեղեցի, Գոշ, Հաղարծին, Դիլիջան, Սևանի թերակղզի, վերադարձ Երևան:
Մեկ հոգու համար փաթեթի արժեքը կազմում է 60 հազար դրամ, որը ներառում է երկու օրվա ճանապարհածախսը, մեկ օրվա գիշերակացը, նախաճաշը, լողավազանից և ֆիննական բաղնիքից օգտվելը:
Մեկ մեքենայի մեջ նվազագույն զբոսաշրջիկների թիվը՝ երկու, առավելագույնը՝ չորս հոգի է:
Ցանկացողները կարող են գրել tatarmen@yahoo.com էլեկտրոնային նամակին, ֆեյսբուքի այս մեսինջերին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 033 188 058:













