Զիկատար, Պեծիկ, Սրբասար, Մշկավանք, Սուրբ Սարգիս, վայրի բնություն՝ այցելության արժանի վայրեր Նոյեմբերյանում

987

«Դովեղ. սահմանի ուժը» առաջարկում է այցելություն Նոյեմբերյանի տեսարժան վայրեր՝ երկու գիշեր և երեք ամբողջական օր:

Այն իրականացնելու ենք նոր՝ 2025 թվականի արտադրության երկու էլեկտրոմոբիլներով և Վիլիսներով:

Երեք օրերից երկուսն անց ենք կացնելու Նոյեմբերյանի տեսարժան վայրերում, մեկ ամբողջական օրը՝ Թբիլիսի հայկական ժառանգության հետ:

Ներկայացնում ենք երթուղին.

Օր առաջին

ա/ առավոտյան Երևանից դեպի Նոյեմբերյան, ճանապարհին կանգառ Ոսկեպարի Աստվածածին եկեղեցու տարածքում, տեղավորում Դովեղի հյուրատանը, հանգիստ:

բ/ օրվա երկրորդ կեսին այցելություն Բերդավանի ամրոց և Կողբի Զիկատար, ցանկության դեպքում՝ քայլարշավ դեպի Մշկավանք,

գ/ լողավազան, ֆիննական բաղնիք:

Օր երկրորդ

ա/ նախաճաշ, մեկնում Սրբասար, ճաշ սարերում,

բ/ վերադարձ, լողավազան, ֆիննական բաղնիք:

Օր երրորդ

ա/ նախաճաշ,

բ/ այցելություն Դովեղի Սուրբ Սարգիս վանական համալիր, ապա քայլք դեպի Պեծիկ գագաթ, որտեղից բացվում է Քռի հովիտը՝ Վրաստանը և Ադրբեջանը:

դ/ լողավազան, ֆիննական բաղնիք, վերադարձ Երևան:

Մեկ հոգու համար փաթեթի արժեքը կազմում է 90 հազար դրամ, որը ներառում է Երևան-Դովեղ-Երևան երկկողմ ճանապարհը, երկու օրվա գիշերակացը, Վիլիսի գումարը դեպի սարեր, լողավազանն ու ֆիննական բաղնիքը:

Ցանկացողները կարող են գրել tatarmen@yahoo.com էլեկտրոնային նամակին, ֆեյսբուքի մեր մեսինջերին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 033 188 058: