Անդրկովկասում առաջին մարդահամարը անց է կացվել 1897 թվականին: Դա ցարական Ռուսաստանի, որի մաս էր կազմում Անդրկովկասը, առաջին և վերջին մարդահամարն էր: Հաջորդ մարդահամարը անց է կացվել 1926 թվականին, երբ Ռուսաստանը դարձել էր Խորհրդային Միություն՝ իրեն կցելով մի շարք երկրների:
Նախքան 1897-ի մարդահամարը ցարական Ռուսաստանում անց են կացվել բնակչության թվաքանակի մասին հաշվարկներ տարբեր ժամանակներում: 1830-1834 թվականներին, երբ Անդրկովկասը նոր էր մաս կազմել Ռուսաստանի, ամենամեծ քաղաքը Թիֆլիսն էր, որին հետևում էին Նուխին (այսօր՝ Շաքի, Ադրբեջան) և Երևանը:
Ահա Անդրկովկասի խոշորագույն բնակավայրերը.
Թիֆլիս 11581 հոգի
Նուխի 7385
Երևան 6135
Ախալցխա 5864
Շամախի 5566
Գյանջա 4582
Բաքու 3893
Քութայիս 1061
Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Երևան քաղաքի ժողովրդագրությունը, Հարյուրամյա աճման պատկերը (1830-1930)՝ համադրված Անդրկովկասի մեծ քաղաքների հետ”, Երևան, էջ 21
Լուսանկարում՝ Երևանի կայազորը 1891 թվականին