Լենինի արձանի ապամոնտաժումը. Երևան, 1991 թվականի ապրիլի 13

5020

1991թ. ապրիլի 13-ին Լենինի արձանն ապամոնտաժվեց:

Երեւան, ապրիլի 13: /ՏԱՍՍ-ի թղթ. Տ.Լիլոյան/: Այսօր Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում ապամոնտաժվել է Վ.Ի.Լենինի արձանը:

Արձանը հանելու մասին որոշում էր կայացվել մարտի 28-ին Երեւանի քաղաքային խորհրդի նիստում: Ժողովրդական պատգամավորներն ընդամենը երկու «դեմ» եւ չորս «ձեռնպահ» ձայներով քաղխորհրդի գործկոմին հանձնարարեցին «մինչեւ 1991թ. ապրիլի 22-ը ավարտել արձանի ապամոնտաժման աշխատանքները»: Ձեռնպահ մնացածներից մեկը Հայոց համազգային շարժման անդամ, քաղխորհրդի նախագահ Հ.Գալստյանն էր: Այն ժամանակ նա կոչ էր անում «ավելի ուշադիր մոտենալ այդ հարցին», «հանդուրժող լինել քարի նկատմամբ», «հուշարձանների դեմ պայքարն» անվանում էր թերարժեքության բարդույթ:

Քաղխորհրդի որոշումը հանրապետությունում առաջացրեց հակասական, սակայն շատ սուր արձագանք: Այդ կապակցությամբ արված Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի հայտարարության մեջ կասկած էր հայտնվում, որ «արձանի ապամոնտաժումը կարող է ինչ-որ կերպ օգնել մայրաքաղաքի ու հանրապետության կարեւորագույն խնդիրների լուծմանը եւ աշխատավորների ուժերի միասնությանը»: «Տպավորություն է ստեղծվում,- ասվում էր փաստաթղթում,- որ նման գործողությունները նպատակ են հետապնդում մարդկանց ուշադրությունը շեղել հրատապ խնդիրներից, ազգային-հայրենասիրական քաղաքականության իրականացման պատրանք են ստեղծում»:

Աղբյուրը՝ Լենինի արձան` (ան)կենդանի պատմություն https://mediamax.am/am/news/yerevan-X…