Հայկական պատմագրության մեջ եղել է և կա գրեթե չվիճարկած պնդում, որ Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականը Սարդարապատ-Բաշ Ապարան հերոսամարտերի արդյունք է:
Որևէ ձևով կասկածի տակ չդնելով հատկապես Արարատյան դաշտի ժողովրդի սխրանքը, եկեք հետևյալի մասին խորհենք՝
ա/ իսկ ինչպե՞ս Վրաստանը անկախացավ, չունենալով Սարդարապատ,
բ/ իսկ ինչպե՞ս Ադրբեջանը անկախացավ, չունենալով որևէ կռիվ Օսմանյան կայսրության հետ:
Վերջին շրջանում լսվում են թույլ ձայներ, որ Հայաստանի Հանրապետության ծնունդը հետևանք էր Հայոց ցեղասպանության: Ինչպես Իսրայելի դեպքում՝ Հոլոքոսթին հետևեց Իսրայելի հռչակումը:
Ու կրկին նույն հարցն է :
Վրաստանը չի ենթարկվել ցեղասպանության, անգամ ջարդի, բայց անկախացել է:
Ադրբեջանը ոչ միայն որևէ բռնության չի ենթարկվել Օսմանյան կայսրության կողմից, այլ ստացել է վերջինիս հնարավոր աջակցությունը, հետևաբար՝ ինչպե՞ս է անկախացել:
Գրեթե միշտ գրվել է որպես վերջին ճշմարտություն, որ ՀՀ-ն իր անկախությունը կորցրել է օրվա հիմնական ուժի՝ ՀՅԴ-ի ապաշնորհության և հակառուս քաղաքականության պատճառով:
Իսկ ի՞նչ բացատրություն տանք Վրաստանի և Ադրբեջանի անկախության կորստյան փաստին, հատկապես Ադրբեջանի, որ ուղնուծուծով ռուսամետ էր:
Թաթուլ Հակոբյան,
ԱՆԻ կենտրոն, 27 ապրիլի, 2024թ
Լուսանկարը՝ Սուրեն Մանվելյանի