Ալեքսանդրապոլ-Կարս-Սարիղամիշ գնացքի տոմսեր. 1914 թվական

1482

Կարս-Ալեքսանդրապոլ,
Կարս-Սարիղամիշ-Կարս
գնացքի տոմսեր։

1914թ. — at Chalet Gyumri, Шале Гюмри, Շալե Գյումրի.

Տեղեկանք

1914-ին Ալեքսանդրապոլը, Կարսը և Սարիղամիշը եղել են Ռուսական կայսրության քաղաքներից:

1918-ի մայիսի վերջերին հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը մոտ 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա:

Ալեքսանդրապոլը ՀՀ մաս կազմեց 1918-ի աշնանը, երբ Առաջին աշխարհամարտում պարտված օսմանյան թուրքերը հեռացան Անդրկովկասից:

1919-ի գարնանը բրիտանական զորքերի օգնությամբ (Անգլիան Հայաստանի դաշնակիցն էր) ՀՀ-ին միացվեցին Կարսը և Սարիղամիշը:

1920թ. աշնանը թուրք քեմալականները զավթեցին Սարիղամիշը, Կարսը, Գյումրին:

1921-ի ապրիլին թուրքերը հեռացան Ալեքսանդրապոլից, քաղաքը և Շիրակի մարզը կազմեցին Խորհրդային Հայաստանի մաս:

Ալեքսանդրապոլը հետագայում վերանվանվեց Լենինական, ապա՝ Գյումրի: