ՀՅԴ-ն լքեց կոալիցիան՝ ի բողոք Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության. 27 ապրիլ, 2009թ

3925

Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն կառավարությունից հեռացել է երկու անգամ:

Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2009-ի այս օրը՝ ապրիլի 27-ին, ի բողոք Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության:

Երկրորդ անգամ դա տեղի ունեցավ 2018-ի ապրիլի 25-ին, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը պարտադրեց Սերժ Սարգսյանի հրաժարականը:

2018-ի ապրիլի 27-ին, ՀՅԴ-ն տարածել է հայտարարություն.

Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է.

մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր:

Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ ենք առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին