«Դովեղ. սահմանի ուժը» ընկերության՝ հունիս ամսին մթերվելիք մրգերի ու հատապտուղների ցուցակ և գներ

7589

Ի գիտություն Տավուշի մարզի և մասնավորապես Նոյեմբերյանի շրջանի գյուղացիների հայտնում ենք, որ «Դովեղ. սահմանի ուժը» ընկերությունը 2023 թվականի հունիս ամսին մթերելու է հետևյալ մրգերը՝

1. թութ (մուրաբա, դոշաբ պատրաստելու և օղի թորելու համար)- 1 կիլոգրամը 150 դրամից սկսած և բարձր (պայմանավորված հավաքելու մաքրությունից և թթի որակից), քանակությունը՝ մինչև 3 տոննա,

2. ազնվամորի (մուրաբա և հյութ պատրաստելու համար) – 1 կիլոգրամը 800 դրամից սկսած և բարձր, քանակությունը՝ մոտ 3 տոննա,

3. անտառի ընկույզ (մուրաբա պատրաստելու համար)- 1 կիլոգրամը 250 դրամից սկսած և բարձր, քանակությունը՝ 1 տոննա,

4. ծիրան – (մուրաբա, ջեմ, չիր պատրաստելու և օղի թորելու համար)- 1 կիլոգրամը 50 դրամից սկսած և բարձր, քանակությունը՝ մինչև 10 տոննա,

5. սարերի վարդ (մուրաբա պատրաստելու համար) – գինը և քանակությունը կհայտնենք առաջիկայում,

6. ելակ (մուրաբա և հյութ պատրաստելու համար) – 1 կիլոգրամը 500 դրամից սկսած և բարձր, քանակությունը՝ մոտ 500 կգ,

7. բալ (մուրաբա և հյութ պատրաստելու համար) – 1 կիլոգրամը 350 դրամից սկսած և բարձր, քանակությունը՝ մոտ 500 կգ,

8. սպիտակ կեռաս (մուրաբա և հյութ պատրաստելու համար) – 1 կիլոգրամը 400 դրամից սկսած և բարձր, քանակությունը՝ մոտ 500 կգ:

Հայտնում ենք նաև, որ այս տարի գնումները կատարելու ենք բացառապես պայմանագրերով (այն գյուղացիների վրա հարկային որևէ պարտավորություն չի բերելու) և բանկային փոխանցումներով:

«Դովեղ. սահմանի ուժը» ընկերության հասցեն՝ ՀՀ, Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գյուղ Դովեղ, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, տուն 5, փոտային կոդ՝ 4101:

Խանութներ, որտեղ կա «Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ի արտադրանքը՝ մրգային օղիներ, մուրաբաներ, հոնի չիր և բնական մեղր