Բալի մուրաբա և օղի. «Դովեղ. սահմանի ուժը»

1496

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն այս տարի՝ 2022-ին, իր արտադրատեսակների լայն ընտրանին ավելացրել է ևս երկուսով՝ բալի մուրաբայով և բալի օղիով:

Բալի մուրաբան՝ 240 մլ տարայով, արդեն փաթեթավորվում է և շուտով կլինի Հայաստանի խանութներում:

Բալի օղին այս տարի թորվում է փորձնական, փոքր ծավալով և չի փաթեթավորվելու, բայց հասանելի կլինի մրգային օղիների սիրահարներին:

Եթե այն դուր գա մրգային օղիների սիրահարներին, ապա արդեն 2023-ին կշիշալցվի, կփաթեթավորվի և կլինի վաճառքում:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ի արտադրանքը՝ 16 տեսակ մրգային օղիներ, 12 տեսակ մուրաբաներ/ջեմեր, բնական մեղր և հոնի չիր, հասանելի է Հայաստանի առևտրի կետերում: