ԵՐԵՒԱՆԻՑ – ԲԱԳՈՒ – ԹԻՖԼԻՍ
Երեւան, յուլիսի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը հետևեալ հեռագիրն է ուղարկել Բագու արտաքին գործերի ժողովրդական կօմիսարին, պատճէն Թիֆլիս՝ Կիրովին և Թիֆլիս՝ Բէգզադեանին.
Հակառակ յուլիսի 2ի համաձայնութեան և ձեր հաւաստիացումների, վերջ տալու ամեն տեսակի գնդակահարութեան հայերի նկատմամբ, ապօրինաբար ձեր զօրամասերը ներս խուժելով Ղարաբաղի և Զանգեզուրի սահմանները, գնդակահարել են գերի ընկած հայկական ծառայութեան մէջ գտնւած սպաներին:
Թոյլատրւած նման երևոյթը բիրտ խախտումն է միջազգային իրավունքի, միաժամանակ յօդս են ցնդեցնում և ամեն մի արժէք կորցնում կայանալիք Հայաստանի և Ադրբէջանի համաձայնութեան:
Իմ կառավարութեան անունից յայտնելով ամենակտրուկ բողոքը ձեր զօրամասերի կողմից կատարւած ապօրէն գործողութիւնների համար, նորէն խնդրում եմ ձեզ, ձեռք առնել բոլոր համապատասխան միջոցները անմիջապէս հեռացնելու Զանգեզուրի սահմաններից և Ղարաբաղի վիճելի շրջաններից ձեր զօրամասերը, նաեւ հրահանգել ձեր այդ զորամասերին խստօրէն պահպանելու յուլիսի 2-ի համաձայնութիւնը:
Հակառակ դէպքում իմ կառավարութիւնը նոյնպէս կհամարի իրեն ազատ այդ վերը յիշւած համաձայնութեամբ ընկած պատասխանատւութիւնից:
Թիւ 4287, յուլիս 17-ին
ՅԱՌԱՋ, ՀՅԴ, թիւ 152, չորեքշաբթի, 21 Յուլիսի, 1920
Լուսանկարում՝ հին Գորիսը











