Խորհրդային Ադրբեջանի առաջին քաղաքական և ֆիզիկական քարտեզը. 1925 թվական

1379

Խորհրդային Ադրբեջանի առաջին քաղաքական և ֆիզիկական քարտեզը (ադրբեջաներեն), որտեղ ներկայացված են նաև Խորհրդային Ադրբեջանի սահմանները Խորհրդային Հայաստանի հետ, կազմել է ադրբեջանական քարտեզագրական դպրոցի հիմնադիր, ռազմական տեղագիր, ցարական բանակի գնդապետ Իբրահիմ աղա Վեքիլովը։

1925 թվականին Վեքիլովը կազմեց Խորհրդային Ադրբեջանի առաջին քաղաքական և ֆիզիկական քարտեզը:

Հետազոտող, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը Ֆակտոր լրատվականի կայքում հրատարակված հետազոտության մեջ, Վեքիլովի քարտեզի կոորդինատային հիմքի և սահմանների տեղափոխումը ժամանակակից հիմքի վրա դնելով ստացել է հետևյալ պատկերը.

1256 կմ² ներկայիս Ադրբեջանի տարածքներ պատկերված են Հայաստանի կազմում,

1031 կմ² ներկայիս Հայաստանի տարածքներ պատկերված են Ադրբեջանի կազմում և այդպիսով՝

1925 թվակաի Խորհրդային Հայաստանի տարածքը ներկա Հայաստանի Հանրապետության տարածքից մեծ է 225 կմ²-ով։

Ժամանակակից սահմանների համադրումը Վեքիլովի քարտեզի սահմանների հետ։ Մորեգույնով՝ ներկայիս Ադրբեջանի այն տարածքները, որոնք պատկերված են Հայաստանի կազմում (1256 կմ²), երկնագույնով՝ ներկայիս Հայաստանի այն տարածքները, որոնք պատկերված են Ադրբեջանի կազմում (1031 կմ²)։

Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Հանրապետության հետ Խորհրդային Հայաստանի սահմանը պատկերված է 1921 թվականի Կարսի պայմանագրի համաձայն. Վայոց ձորի 9 գյուղերը և Կարճեւանը նշված են Նախիջևանի կազմում։

1930-ականների վերջից որպես ադրբեջանական Քյարքի (Տիգրանաշեն) անկլավ պատկերվող տարածքը Վեքիլովի քարտեզում նշված է Խորհրդային Հայաստանի կազմում։

Կարսի պայմանագրի համաձայն՝

ПРИЛОЖЕНИЕ III

Территория Нахичевани

Деревня Урмия – отсюда по прямой линии-станция Араздаян (оставляя ее за Социалистической Советской Республикой Армении)-затем пр прямой линии к горе Даш-бурун западной (3142)-линия водораздела горы Даш-бурун восточной (4108)-проходит через реку Джаанам-дараси у югу надписи Родн.” (Булак) (юж.)-следует по линии водоразделов горы Багарсых (6607 или 6587) и отсюда следует по административной границе прежнего Эриванского округа и уезда Шаруро-Даралагез через высоту 6629 к горе Кемурлю-даг (6839 или 6930) и отсюда к высотам 3080-Саят-даг (10282) и восточная административная граница прежнего Нахичеванского округа.

А. Мравян
Кязим Карабекир
П. Макинзян
Вели
Б.Шахтахтинский
Мухтар
Ш. Элиава
Мемдух Шевкет
А. Сванидзе
Ганецкий

Մյուս անկլավների հատվածում, ինչպես նաև քարտեզի այլ մասերում, առանձին աշխարհագրական օբյեկտների դիրքը ժամանակակից քարտեզագրական հիմքի համեմատ տարբեր չափով շեղված է։ Մասնավորապես, գետերի գծերը և այլ կողմնորոշիչներ քարտեզում ոչ ամենուր են լիովին համընկնում դրանց ժամանակակից պատկերման հետ, գրում է Մելիքսեթյանը։

Սոֆուլուն և Բարխուդարլուն պատկերված են Ադրբեջանի հետ ուղիղ կապով։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հյուսիսային հատվածը Վեքիլովի քարտեզում Արծվաշենին հարող ամբողջ տարածքը (Շընըխ-Այրումի ենթաշրջանը) և ապագա անկլավի փոքր մասը պատկերված են Հայաստանի կազմում, թեև բուն գյուղն այդ դեպքում հայտնվում է Ադրբեջանի տարածքում։ Հայաստանի կազմում նշված են Ալ լճերը (160 կմ²) և Ադրբեջանի ապագա Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների զգալի մասը (734 կմ²)։

Ասկիպարայի գոտում Խորհրդային Ադրբեջանի տարածքը պատկերված է ներկայիս սահմաններից զգալիորեն ավելի ընդարձակ. այն ընդգրկում է ոչ միայն այն տարածքի մի մասը, որը 1939 թվականից քարտեզներում սկսում է պատկերվել որպես ադրբեջանական Յուխարի Ասկիպարա անկլավ, այլև Կոթի, Բաղանիս, Ջուջևան և Ոսկեւան հայկական գյուղերը, որոնք 1920-ականներին երբեք վիճելի չեն համարվել և մշտապես նշվում էին Խորհրդային Հայաստանի կազմում։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հյուսիսային հատվածը Վեքիլովի քարտեզում Արծվաշենին հարող ամբողջ տարածքը (Շընըխ-Այրումի ենթաշրջանը) և ապագա անկլավի փոքր մասը պատկերված են Հայաստանի կազմում, թեև բուն գյուղն այդ դեպքում հայտնվում է Ադրբեջանի տարածքում։

Հայաստանի կազմում նշված են Ալ լճերը (160 կմ²) և Ադրբեջանի ապագա Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների զգալի մասը (734 կմ²)։ Սա վերաբվերվում է նաև Սև լճի հատվածին. թեև ադրբեջանական աղբյուրներում նշվում է, որ Սև լճի հատվածը 1921 թվից պատկանում էր ամբողջովին Ադրբեջանին, ոչ միայն լիճը, այլ ապագա Լաչինի շրջանի մի զգալի հատված (393 կմ²) Վեքիլովի քարտեզով Հայաստանի սահմաններում են նշված:

Գորիսի շրջանի արևելյան հատվածը պատկերված է Ադրբեջանի կազմում։

Վեքիլովի քարտեզը 1920-ականների այն հազվադեպ քարտեզներից է, որոնք ճիշտ են ցույց տալիս Թուրքիայի և Նախիջևանի ԻԽՍՀ-ի ընդհանուր սահմանը։