Էրնաձոր (Էյնաձոր) գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին. Մեղրիի լքված բնակավայրերից

2765

Մեղրիի շրջանի Էրնաձոր (Էյնաձոր) գյուղը գտնվում է Նռնաձոր գյուղից մի քանի կիլոմետր հյուսիս-արևելք, Արաքսի Էրնաձոր գետակի ափին։

Մեղրիի շրջանի բազմաթիվ լքված բնակավայրերից է:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Էրնաձոր գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – գյուղը չի եղել, 

1873 թվական – 153 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 204 հոգի, բոլորը՝ թաթար, 

1897 թվական – 163 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1922 թվական – 207 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 221 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 219-ը՝ թուրք, 2-ը՝ այլք, 

1931 թվական – 219 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ: 

Էրնաձոր (Էյնաձոր) գյուղը եղել է Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև 1920-ական թվականներին Մեղրիի 4 վիճելի բնակավայրերից, որոնց նկատմամբ հավակնություն է ունեցել Բաքուն:

Մեղրիի գավառի գոյության ողջ ընթացքում խնդրահարույց էր Խորհրդային Ադրբեջանի Կարյագինոյի (Ջաբրայիլ) գավառի հետ ունեցած սահմանը: Հիմնական վեճը Արաքս գետի ափամերձ տարածքում գտնվող 3 գյուղերի` Նյուվադիի, Էյնաձորի, Թղութի (միասին ունեին 175 տուն, 664 բնակիչ) պատկանելության խնդիրն էր:

Ադրբեջանը հավակնություններ էր հանդես բերում նաև Մեղրու Կարճեւան գյուղի հողատարածքների նկատմամբ:

1929 թվականի փետրվարի 18-ին Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությունը որոշեց Նյուվադի, Էյնաձոր և Թղութ գյուղերն իրենց հողատարածքներով փոխանցել Մեղրիի գավառին, իսկ Մեղրու գավառի Կարճեւան և Օրդուբադի գավառի Քիլիտ գյուղերի սահմանային վիճելի համարվող հողամասը գրեթե հավասարապես բաժանել երկու գյուղերի միջև:

Հաջորդ ամիսներին հայ-ադրբեջանական սահմանի Մեղրու հատվածում սահմանագծման աշխատանքներ կատարվեցին:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Լուսանկարում՝ տեսարան Մեղրու շրջանից

Դիտել նաև՝