Թուրքիայից հացահատիկը Հայաստան կհասնի ոչ շուտ, քան ընթացիկ շաբաթվա վերջին: Այդ մասին ՍՆԱՐՔ գործակալությանը հաղորդեց Հայաստանի կառավարության մամուլի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Մանոյանը: Դրա հետ մեկտեղ նա ասաց, որ հանրապետության կառավարությունում շարունակվում է քննարկվել հացի կտրոններ մտցնելու հարցը:
Միաժամանակ, պարոն Մանոյանը մեր թղթակցին հայտնեց, որ Ախուրյան կայարանում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները, և ամենայն հավանականությամբ ուրբաթ օրը հացահատիկի առաջին բեռնաքանակները կժամանեն Հայաստան:












