Դասական ուղղագրութեան կանոններ. ւ-ի և վ-ի գրութիւնը

3151

Ինչպէս հայոց դասական այբուբենն է ցոյց տալիս, այժմ տարածում գտած այբուբենից դուրս է մնացել Ւ, ւ տառը, փոխարէնը արհեստականօրէն այբուբեն են մտցուել ու, և նշանագրերը, որոնք իրականում երկու տառերի միացութիւններից են կազմուած, ևե, ւ տառերի միացումն է, ու-ն՝ ո, ւ տառերի:

Մաշտոցը Ւ, ւ տառը (կոչւում է յիւն կամ վիւն) դրել է ց և փ տառերի մէջ:

Նոր ուղղագրութեան պաշտպաններն այդ տառը հանել են մաշտոցեան այբուբենից:

Դասական ուղղագրութիւնը վերականգնելիս առաջին գործը պէտք է լինի Ւ, ւ տառը նորից իր տեղը դնելը:

Այդ տառի գործածման օրէնքը հետևեալն է:

Բառասկզբում այն երբեք չի գրւում:

Բառամիջում և բառավերջում ա, ե, ի ձայնաւորներից յետոյ վ լսուելիս գրւում է ւ, ինչպէս՝

աւան

աւարտ

աւել

աւետել

բաւական

բաւարար

գաւիթ

խաւար

սարկաւագ

անձրեւ

բարեւ

բեւեռ

Երեւան

Սեւան

եւ

նաեւ

կարեւոր

հեւալ

ձեւ

տերեւ և այլն:

Արագագրութեան դէպքերում ե-ն միացւում է ւ-ին և գոյանում է և կրճատ գիրը: Այսպէս կարելի է գրել՝

նաև

և

անձրև

բարև

բևեռ

Երևան

Սևան

անձրև:

Յիշենք, որ ի տառից յետոյ բառերի վերջում, ինչպէս և միջում՝ ձայնաւորից առաջ նոյնպէս գրւում է ւ ՝ դարձեալ վ-ի արժէքով. օրինակ՝

կռիւ

շիւ

արծիւ

թիւ

անիւ

անթիւ

առթիւ

պատիւ

դիւանագէտ

հիւանդ

ճիւաղ

ջիւան և այլն:

Բայց միշտ չէ, որ ի տառից յետոյ ւ տառը վ-ի արժէք ունի:

Շարունակելի

Նախորդը՝ https://www.aniarc.am/2016/01/02/classical-orthography-part-1/

Ռաֆայէլ Իշխանեան, 1991թ.