Աբովյանը Հայաստանի մեծությամբ հինգերորդ քաղաքն է Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Էջմիածնից հետո:
Մինչև 1961 թվականը Աբովյանի տարածքում Էլար գյուղն էր: Զավեն Կորկոթյանի ցուցակներում Էլարը հանդիպում է նաև Էլլառ, Իլլար և Ուրուրյա անուններով:
Կորկոթյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Էլլառի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 158 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 359 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 428 հոգի, բոլորը՝ հայ,
1904 թվական – 470 հոգի,
1897 թվական – 505 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1914 թվական – 678 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1914 թվական – 517 հոգի, ըստ արխիվային տվյալների,
1916 թվական – 944 հոգի,
1919 թվական – 962 հոգի,
1922 թվական – 721 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 874 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 872-ը՝ հայ, 2-ը՝ թուրք,
1931 թվական – 933 հոգի, բոլորը՝ հայ:
1961-1963 թվականներին այս բնակավայրը կրել է Աբովյան գյուղ անունը, իսկ 1963 թվականից ստացել է քաղաքի կարգավիճակ:
2001 թվականի մարդահամարի տվյալներով Աբովյան քաղաքի բնակչությունը կազմել է 44.569 հոգի:











