2020 թվականի 44-օրյա պատերազմի՝ հայկական կողմի՝ Հայաստանի և Արցախի զոհերի թիվը 3833 է: Սա պաշտոնական տվյալ է, որ մի քանի անգամ հնչել է հրապարակային:
3833-ից 3755-ը զինծառայող է, 78-ը՝ քաղաքացիական անձ։
Անհետ կորած է համարվում 191 մարդ, այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձ:
Այս թվերը չեն ներառում այն կորուստները, որ Հայաստանն ու Արցախը ունեցել են 2020 թվականի պատերազմից հետո մինչև 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանությունն ընկած ժամանակահատվածը:












