Ադրբեջանը այլևս չի կարելի դասել Վրաստանի և Հայաստանի հետ նույն խմբին. նա ձգտում է դառնալ տարածաշրջանային խաղացող, մինչդեռ Հայաստանում դեռ մտածում են, թե Ադրբեջանը խաղալիք է Թուրքիայի ձեռքին. ասում է լրագրող, պատմության հետազոտող Թաթուլ Հակոբյանը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում նա անդրադառնում է անկլավների վերադարձի վտանգներին՝ նշելով, որ Ադրբեջանն այդ կերպ Հայաստանը մշտապես խոցելի վիճակում պահելու նպատակ ունի։ Հարցազրույցում քննարկվում է նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, պատերազմով հասարակության վախերի կառավարումը և հյուսիսից՝ Ռուսաստանից բխող իրական սպառնալիքները։
0:00 – Սկիզբ. ինչո՞ւ բացվեց անկլավների հարցը
3:19 – Պատերազմով վախեցնելը՝ որպես քաղաքականության գործիք
5:22 – Ադրբեջանն այլևս Հայաստանի ու Վրաստանի հետ նույն կարգում չէ
9:54 – Անկլավների հնարավոր վերադարձի հաշվարկը և վտանգները
11:57 – Անկլավների թեմայի բացումը՝ Հայաստանին մշտապես խոցելի պահելու միջո՞ց
14:25 – Ինչո՞ւ է Ջերմուկի օկուպացված տարածքների հետ զուգահեռը մոլորեցնող
19:54 – Ե՞րբ կարող է անկլավների հարցը հայտնվել բանակցությունների օրակարգում
25:20 – «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պարտադրված ծրագի՞ր է
30:02 – «Ռուսաստանից կա վտանգ, պետք է շատ-շատ զգույշ լինենք»











