Թբիլիսի հայկական ժառանգության հետ և այցելություն Նոյեմբերյանի տեսարժան վայրեր՝ երկու գիշեր, երեք օր

961

«Դովեղ. սահմանի ուժը» ընկերությունը սկսում է զբոսաշրջային գործունեություն, որը տևելու է երկու գիշեր և երեք ամբողջական օր:

Այն իրականացնելու ենք մեր ձեռք բերած նոր՝ 2025 թվականի արտադրության երկու էլեկտրոմոբիլներով:

Երեք օրերից երկուսն անց ենք կացնելու Նոյեմբերյանի տեսարժան վայրերում, մեկ ամբողջական օրը՝ Թբիլիսի հայկական ժառանգության հետ:

Ներկայացնում ենք երթուղին.

Օր առաջին

ա/ առավոտյան Երևանից դեպի Նոյեմբերյան, ճանապարհին կանգառ Ոսկեպարի Աստվածածին եկեղեցու տարածքում,

բ/ ճաշ Դովեղում,

գ/ օրվա երկրորդ կեսին այցելություն Բերդավանի ամրոց և Կողբի Զիկատար, ցանկության դեպքում՝ քայլարշավ դեպի Մշկավանք:

դ/ ընթրիք Դովեղում,

ե/ գիշերակաց Դովեղում, համարի մեջ ներառվում է նախաճաշ, լողավազան և ֆիննական բաղնիք:

Օր երկրորդ

ա/ նախաճաշ հյուրանոցում,

բ/ մեկնում Թբիլիսի, այցելություն Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Խոջիվանք, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և էջմիածնեցոց եկեղեցիներ,

գ/ ճաշ Թբիլիսում,

դ/ օրվա երկրորդ կեսին զբոսանք Թբիլիսիի կենտրոնական հատվածում,

ե/ վերադարձ հյուրանոց՝ Դովեղ, և ընթրիք:

Օր երրորդ

ա/ նախաճաշ հյուրանոցում,

բ/ այցելություն Դովեղի Սուրբ Սարգիս վանական համալիր, ապա քայլք դեպի Պեծիկ գագաթ, որտեղից բացվում է Քռի հովիտը՝ Վրաստանը և Ադրբեջանը:

դ/ ճաշ և վերադարձ Երևան:

Մեկ հոգու համար փաթեթի արժեքը կազմում է 90 հազար դրամ, որը ներառում է երկու օրվա գիշերակացը, երեք օրերի ճաշերն ու ընթրիքը, ինչպես նաև տեսարժան վայրեր այցելություններն ու Երևան-Դովեղ-Թբիլիսի և հետադարձ ճանապարհը:

Ցանկացողները կարող են գրել tatarmen@yahoo.com էլեկտրոնային նամակին, ֆեյսբուքի այս մեսինջերին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 033 188 058: