Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները` շահագրգիռ կողմ. մարտի 24, 1992, Հելսինկի

3668

Հելսինկիի ԵԱՀԽ խորհրդի լրացուցիչ հանդիպում

24 մարտ, 1992թ.

Հետեւությունների ամփոփում

  1. Նախարարները արտահայտեցին իրենց խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ զինված հակամարտության շարունակվող ուժգնացումով, որի հետեւանքով բնակչության շրջանում ավելանում են տառապանքները եւ մարդկային զոհերի թիվը: Նրանք հակամարտության դադարեցման ուղիների եւ միջոցների վերաբերյալ անցկացրին լայն քննարկում` հիշատակելով տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն ուղղված այն հետեւանքները, որոնց կարող է բերել հակամարտության շարունակումը եւ հետագա ընդլայնումը: Նրանք բոլոր կողմերին հորդորեցին զսպվածություն ցուցաբերել:
  2. Նախարարները ամենավճռական կերպով կրկին կրակի անհապաղ եւ արդյունավետ դադարեցման կոչ արեցին` տեղերում պատասխանատու հրամանատարների ակտիվ մասնակցությամբ: Նրանք կոչով դիմեցին վստահության մթնոլորտի վերականգնման եւ կառուցողական երկխոսության պայմանների վերաբերյալ` ներառյալ տնտեսական եւ քաղաքական ճնշումների գործադրման դադարեցումը:
  3. … Նախարարները համաձայնեցին, որ ԵԱՀԽ-ն պետք է կարևոր դեր խաղա այդ հակամարտության խաղաղ գործընթացի զարգացման հարցում, եւ որ դրությունը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը ԵԱՀԽ-ից պահանջում է հետագա գործողություններ:
  4. Նախարարները ԵԱՀԽ նախարարների խորհրդի գործող նախագահ պարոն Իրժի Դինստբիրին հանձնարարեցին մոտակա ժամանակներում այցելել այդ շրջան` օժանդակելու, մասնավորապես, կրակի արդյունավետ դադարեցմանը եւ պահպանելուն, ինչպես նաև համապարփակ խաղաղ կարգավորման համար շրջանակի ձեւավորմանը:
  5. Նախարարներն արտահայտեցին իրենց վճռական համոզվածությունը, որ ԵԱՀԽ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդաժողովը բանակցությունների համար կապահովի մշտական ներկայացուցչական ժողով` ԵԱՀԽ սկզբունքների, պարտավորությունների եւ դրույթների հիմքով ճգնաժամը խաղաղ կարգավորելու նպատակով: Այս կապակցությամբ նախարարները ԵԱՀԽ նախարարների խորհրդի գործող նախագահին խնդրեցին որքան հնարավոր է շուտ գումարել նման խորհրդաժողով:
  6. Նախարարները, բացի այդ, համաձայնեցին, որ Մինսկում անցկացվելիք այդ խորհրդաժողովի մասնակիցներ են լինելու Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխիայի եւ Սլովակիայի Դաշնային Հանրապետությունը, Շվեդիան: Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչները` որպես շահագրգիռ կողմ, հրավիրվելու են խորհրդաժողովին նրա նախագահի կողմից` խորհրդաժողովին մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո: ԵԱՀԽ խորհրդի գործող նախագահը կնշանակի ԵԱՀԽ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդաժողովի նախագահին:
  1. Նախարարները հետեւողականորեն հորդորեցին ԵԱՀԽ բոլոր անդամ պետություններին եւ բոլոր շահագրգիռ կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը` ապահովելու, որպեսզի մարդասիրական օգնություն տրամադրվի բոլորին, ով դրա կարիքն ունի` օգտագործելով արագ եւ արդյունավետ միջոցներ, ներառյալ միջազգային հսկողության տակ դրված անվտանգ միջանցքները:

11. Նախարարներն ի գիտություն ընդունեցին Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունները` ցուցաբերել ամենայն աջակցություն ԵԱՀԽ խորհրդի գործող նախագահի` այդ տարածաշրջանում առաքելությանը, ինչպես նաև այլ գործողություններ, որոնց նկատմամբ ձեռք է բերվել ԵԱՀԽ խորհրդի համաձայնությունը, եւ հորդորում են երկու երկրներին ակտիվորեն կատարել այդ պարտավորությունը` կայուն եւ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: