Ալեքսանդրապոլ-Կարս ֆուտբոլային հանդիպում 1916թ ամռանը․ գյումրեցիները պարտվում են կարսեցիներին

1438

Ալեքսանդրապոլը դեռևս ցարական տարիներից աչքի է ընկել քաղաքային կյանքի ու մշակույթի զարգացվածությամբ։ Բնականաբար այս առումով անմասն չէր նաև սպորտը՝ հատկապես ֆուտբոլը։ Այդ ժամանկաշրջանում Ալեքսանդրապոլն ու Կարսը սերտորեն կապված էին առևտրատնտեսական ու հասարակական կապերով։ Ու պատահակն չէ, որ մեր քաղաքում առաջին անգամ պետք է մրցեին Կարսի ու Ալեքսանդրապոլի թիմերը։

1916 թվականի ամռանը Ալեքսանդրապոլում տեղի է ունենում ֆուտբոլի ընկերակական հանդիպում Ալեքսանդրապոլի և Կարսի թիմերի միջև: Ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենում Ձիթողցլյանների «Զաբոռի» բաց տարածությունում, ուր հետագայում կառուցվեց Լուկաշինի անվան մանվածքային ֆաբրիկան:

Դաշտը լեցուն էր մարդկանցով: Ժողովուրդը հետաքրքրությամբ հետևում էր խաղին: Դաշտին կից կազմակերպված էր բուֆետ` լի մրգերով և զանազան ուտելիքներով: Ալեքսանդրապոլի թիմի պետն էր Հովսեփ Ծաղիկյանը, իսկ մարզիչը` Գուրգեն Աթարյանը: Այդ խաղում ալեքսանդրապոլցիները պարտվում են, քանի որ Կարսի թիմը լավ էր մարզված։ Ալեքսանդրապոլի ֆուտբոլային թիմը համալրված էր հիմնականում Ալեքսանդրապոլի Առևտրական ուսումնարանի սաներից։ Հետագայում ֆուտբոլային հանդիպումներ հաճախակի կազմակերպվում են Ալեքսանդրապոլում ու Կարսում, ինչը նպաստում է այդ մարզաձևի զարգացմանը։

Հետագայում՝ 1918թ-ից հետո Ալեքսանդրապոլի ֆուտբոլային թիմը համալրվում է Ալեքսանդրապոլի որբանոցի սաներով։ Սպորտաձևի զարգացման գործում անուրանալի ավանդ է ունենում Վահան Չերազը, ով Կ․Պոլսից Հայաստան է վերադառնում ու զբաղվում որբախնամ գործունեությամբ։ Նրա նախաձեռնությամբ ձևավորված Ալեքսանդրապոլի ֆուտբոլային թիմը կոչվում է «Մեծ Վարդան» կամ «Զորավար Վարդան»։ Այս մասին ավելի մանրամասն կգրեմ հետագայում։

Ալեքսանդրապոլ-Կարս ֆուտբոլային խաղի մասին պատմել է այդ խաղի մասնակից Արտավազդ Սանոյանը։

Աղբյուրը՝

Ալեքսանդրապոլ․Լենինական․Գյումրի/Alexandropol.Leninakan.Gyumri