Լենինը՝ Հայաստանում ՀՅԴ-ի սպասվող հրաժարականի առիթով․ 12 հոկտեմբեր, 1920

11006

Հայաստանի դաշնակցական կառավարության կողմից հրաժարական տալու հավանականության և իշխանությունը կոմունիստներին անցնելու հնարավորության մասին Գ․ Կ․ Օրջոնիկիձեի հաղորդման կապակցությամբ Գ․ Վ․ Չիչերինը առաջարկում էր․

1․ համաձայնել Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատելու համար վճռական գործողությունների դիմելու անհրաժեշտության մասին Հայաստանի ԿԿ Կենտկոմի և ՌԿ(բ)Կ Կենտկոմի կովկասյան բյուրոյի կարծիքի հետ,

2․ նրան քաղաքական օգնություն ցույց տալ թուրքերի հետագա առաջխաղացումը կասեցնելու համար և

3․ պաշտպանել  նոր, խորհրդային կառավարությունը։

1920 թվականի հոկտեմբերի 14-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոն ընդունեց Չիչերինի առաջարկությունները։ (Վ․ Ի․ Լենին, Երկեր, 4-րդ հրատարակություն, հատոր 44, էջ 634-635) 

Վ․ Ի․ ԼԵՆԻՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՌԿ(բ)Կ ԿԵՆՏԿՈՄԻ ՔԱՂԲՅՈՒՐՈՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջարկում եմ Քաղբյուրոյին հաստատել Չիչերինի բոլոր 3 առաջարկությունները։

ԼԵՆԻՆ

Գրված է 1920թ․ հոկտեմբերի 12-ին կամ 13-ին

Առաջին անգամ տպագրվել է 1965թ․ Վ․ Ի․ Լենինի Երկերի 5-րդ հրատարակության 54 հատորում

Աղբյուրը՝ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1972, էջ 456

Լուսանկարում՝ Ստալինը և Լենինը