Հովհաննես Քաջազնունի՝ ինչպե՞ս կարող է դրսի հայը Հայաստանի խորհրդարանում տեղ ունենալ. 22 հուլիս, 1918թ

10070

1918 թվականի հուլիսի 22-ին Երևանում Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի և Երևանի Ազգային խորհրդի երկրորդ համատեղ նիստում Հայ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Արշալույս Մխիթարյանը առաջարկում է դրսի խոշոր Ազգային խորհուրդներից, ինչպիսիք են Վրաստանի, Ադրբեջանի, Բաքվի և այլ վայրերի Հայոց Ազգային խորհուրդները, մեկական ներկայացուցիչ ընդունել Հայաստանի Խորհրդի [խորհրդարան] մեջ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

Վարչապետ, ՀՅԴ-ական Հովհաննես Քաջազնունին իր խորին զարմանքն է հայտնում այդ առաջարկի առիթով և ասում.

«Այդ առաջարկը դուրս է օրենքի հասկացողությունից, դուրս է իրավունքի հասկացողությունից, դուրս է, վերջապես, պետականության հասկացողությունից: Ինչպե՞ս կարող է մի բոլորովին օտար և անկախ պետության հայությունը Հայաստանի պառլամենտում ներկայացուցչություն ունենալ՝ թեկուզ խորհրդակցական ձայնով:

Ճանաչել այդպիսի ներկայացուցչությունը՝ նշանակում է քանդել հայկական պետությունը»:

Աղբյուրը՝ «Լրատու» Երևանի Հայոց ազգային խորհրդի, 23 հուլիսի, 1918, թիվ 6, «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը. (1918թ մայիս-հուլիս), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009,  էջ 182-186, կազմող՝ Համո Սուքիասյան