Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պայմանագիր (նախագիծ) Ադրբեջանի, ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև. 1998թ Արցախի պաշտոնական դիրքորոշումը

5183

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը, ինչպես տեղեկացրել էր ավելի վաղ, ամբողջությամբ հրապարակում է 11 էջերից և քարտեզից կազմված պայմանագրի նախագիծը, որը 1998 թվականի Արցախի պաշտոնական դիրքորոշումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ռուսերենով գրված այս փաստաթութղը առաջին անգամ է հրապարակվում: Արցախի իշխանությունները, այն ժամանակ նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետությանը, որ Արցախի գոյության և անվտանգության միակ երաշխավորն էր, այս փաստաթուղթը ներկայացրել են ՀՀ Անվտանգության խորհրդի 1998թ.-ի հունվարի 7-8-ին կայացած նիստից մի քանի օր առաջ, բայց խնդրելով այն չքննարկել նիստի օրակարգում։

Թեև այդ փաստաթուղթը Արցախի պաշտոնական դիրքորոշում է համարվում և այն Երևան էր բերել ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը, սակայն ակնհայտ է, որ դրա հետևում կանգնած էին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ՆԳՆ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն ու ղարաբաղյան կարգավորման «հաղթողական» գծի մյուս պատասխանատուները:

ԱՆԻ կենտրոնը այդ փաստաթուղթը առաջիկայում կթարգմանի հայերեն և կտեղադրի կենտրոնի կայքում:

Ավելացնենք միայն, որ ըստ այս փաստաթղթի ԼՂՀ-ն պետք է ունենար 8.000 քառակուսի կիլոմետր ամրագրված տարածք: Արցախի իշխանությունները, ավելի ճիշտ, 1997-1998թթ Հայաստանում ղարաբաղյան հարցը շահարկելով ռազմապետական հեղաշրջում իրականացրած գործիչները հետագայում պայմանագրի այս նախագիծը երբեք չդրեցին ո՛չ միջնորդ պետությունների՝ ԵԱՀԿ համանախագահների սեղանին, և ո՛չ էլ դարձրեցին համահայկական քննարկման թեմա:

Քարտեզում ԼՂՀ սահմանը նշված է կանաչ գծով:

Թաթուլ Հակոբյան

Էջ 01

Էջ 02

Էջ 03

Էջ 04

Էջ 05

Էջ 06

Էջ 07

Էջ 08

Էջ 09

Էջ 10

Էջ 11