Ադրբեջանի արտգործնախարար Խան Խոյսկու պատասխանը Ալեքսանդր Խատիսյանին․ 26 փետրվար, 1920թ․

14810

Հայաստանի արտգործնախարար Խատիսյանին

Բաքու, 26 փետրվար, 1920թ․

Չնայելով հայկական կառավարության միջամտության անթույլատրելիությանը՝ խառնվելու Ադրբեջանի ներքին գործերին, այնուամենայնիվ, Ձեր դիմումի առթիվ հայտնում եմ, որ իմ կառավարությունը անխախտ կերպով պահպանում է անցյալ տարվա նոյեմբերի 23-ի համաձայնությունը և որ նա ոչ մի մտադրություն չունի որևէ առաջխաղացում ձեռնարկել։

Ես արդեն Ձեզ հաղորդել եմ, որ նոյեմբերի 23-ի համաձայնությունը ստորագրելուց հետո Զանգեզուրի գավառում հայկական զորքը ոչնչացրել է մոտ 40 մուսուլման գյուղեր, որ հունվար 19-ին հայկական կառավարության զորքերը զինված բանդաների հետ միասին շարունակելով առաջխաղացման գործողությունները Շուշիի գավառի ուղղությամբ, ոչնչացրել են ճանապարհին գտնվող մուսուլմանաբնակ գյուղերը։

Նպատակ դնելով միայն խոչընդոտ հանդիսանալ գյուղերի հետագա ոչնչացման և տեսնյակ հազարավոր մահմեդականների կյանքի և գույքի ազատման հայկական զորքի միջոցով տմարդի ոչնչացումից, բացի այդ մինչև նոյեմբերի 23-ը եղած դրությունը վերականգնելու համար, իմ կառավարությունը ուղարկել է աննշան զորախումբ, որոնց ներկայությունը արդեն իսկ դադարեցրել է հայկական զորքերի որոշ նպատակի ի կատար ածումը։

Ադրբեջանի արտգործնախարար՝ Խան Խոյսկի

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, Երևան, թիվ 44, կիրակի, 29 փետրվար, 1920թ

https://www.aniarc.am/2021/02/14/kars-khan-khoiski-khatisyan-1920-february/