Հոնի օղի, հոնի մուրաբա, հոնի չիր՝ «Դովեղ. սահմանի ուժը»

8346

«Դովեղ. սահմանի ուժը» ընկերությունը 2022-ին արտադրել է հոնի օղի՝ 53.5 աստիճան թնդության, հոնի մուրաբա՝ 300 մլ քաշով և հոնի չիր՝ 125 գրամ պակետներով։

Հոնը գնվել է բացառապես Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ գյուղացիների կողմից մշակվող այգիներից, Նոյեմբերյան համայքնում, 2022 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին:

Այս տարի՝ 2023-ին, «Դովեղ. սահմանի ուժը» ընկերությունը պատրաստվում է արտադրել նաև հոնի կոմպոտ և հոնի լավաշ:

Մեր արտադրանքը՝ 17 տեսակ մրգային օղիները, 10 տեսակ մուրաբաները, բնական մեղրը և հոնի չիրը կարող եք ձեռք բերել ինչպես Հայաստանի բազմաթիվ սուպերմարկետներում և վաճառքի կետերում, այնպես էլ անմիջապես արտադրողից՝ ձեր տանը կամ գրասենյակում:

Պատվերներն ընդունվում են հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ doveghfc@gmail.com կամ 077 79 37 20 հեռախոսահամարով:

Երևանում պատվերները կարող եք ստանալ նույն օրը կամ 12 ժամվա ընթացքում, Հայաստանի մարզերում՝ առավելագույնը 3 օրվա ընթացքում: