Ամբերդ գյուղը գտնվում է Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում, Ամբերդ և Քասախ գետերի հատման կետում, ծովի մակերևույթից մոտ 950 մետր բարձրության վրա, Արագածի լանջային՝ դեպի Արարատյան դաշտ իջնող հատվածում: Սահմանակից է Աղավնատուն, Լեռնամերձ, Այգեշատ, Դողս գյուղերին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Ոսկեհատ համայնքներին: Ամբերդը մաս է կազմում Խոյ բազմաբնակավայր համայնքի, որի կենտրոնը Գեղակերտ գյուղն է:
Նախկինում ունեցել է Ֆրանգանոց անունը: Ամբերդ է վերանվանվել 1978 թվականի հունվարի 25-ին։ Գյուղում կա երկու խոնարհված եկեղեցի՝ Սուրբ Թովմաս Առաքյալ (կառուցվել է 1760 թ), որը գտնվում է գյուղից դեպի արևելք և Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին (կառուցված 1863թ)՝ գյուղի կենտրոնում:
1920 թվականին գյուղում կառուցվել է տարրական դպրոց, հետո դարձել է 7-ամյա:
Ամբերդ գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է
1831 թվական – 176 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 391 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 505 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 557 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 529-ը՝ հայ, 28-ը՝ իսլամ,
1904 թվական – 617 հոգի,
1914 թվական – 648 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),
1914 թվական – 655 հոգի (ըստ արխիվային տվյալների),
1916 թվական – 637 հոգի,
1919 թվական – 660 հոգի,
1922 թվական – 567 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 682 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 667-ը՝ հայ, 2-ը՝ թուրք, 3-ը՝ եզդի,
1931 թվական – 669 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային տարիներին Ամբերդն ունեցել է.
1939 թվական – 768 հոգի,
1959 թվական – 984 հոգի,
1970 թվական – 1019 հոգի,
1989 թվական – 1268 հոգի:
Ամբերդ գյուղը 2001թ տվյալներով ունեցել է 1363 բնակիչ, 2011-ին՝ 1412 հոգի:
Խոյ բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀ ՀՕ-328-Ն օրենքով։
Խոյ համայնքն ընգդրկում է հետևյալ բնակավայրերը՝
- Գեղակերտ գյուղ
- Աղավնատուն գյուղ
- Ամբերդ գյուղ
- Այգեշատ (Էջմիածնի շրջ.) գյուղ
- Արագած գյուղ
- Արշալույս գյուղ
- Դաշտ գյուղ
- Դողս գյուղ
- Լեռնամերձ գյուղ
- Ծաղկալանջ գյուղ
- Ծաղկունք գյուղ
- Ծիածան գյուղ
- Հայթաղ գյուղ
- Հովտամեջ գյուղ
- Մոնթեավան գյուղ
- Մրգաստան գյուղ
- Շահումյան գյուղ
Լուսանկարում՝ Քասախ գետը













