Լեռնամերձ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և այսօր. Էջմիածնի (Վաղարշապատի) շրջան

850

Լեռնամերձ գյուղը գտնվում է Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում, ծովի մակերևույթից գրեթե 1000 մետր բարձրության վրա: Սահմանակից է Ամբերդ, Արագածոտնի մարզի Աշտարակի շրջանի Օշական, Ոսեկվազ և Ոսկեհատ գյուղերին: Լեռնամերձը մաս է կազմում Խոյ բազմաբնակավայր համայնքի, որի կենտրոնը Գեղակերտ գյուղն է:

Լեռնամերձ գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է՝

1831 թվական – 38 հոգի, բոլորը՝ իսլամ,

1873 թվական – 265 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 252 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թվական – 355 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1904 թվական353 հոգի,

1914 թվական – 361 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 373 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 339 հոգի,

1919 թվական – չի վիճակագրվել,

1922 թվական – 97 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 57 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 50-ը՝ հայ, 7-ը՝ եզդի,

1931 թվական – 212 հոգի, որից 92-ը՝ հայ, 120-ը՝ եզդի:

Խորհրդային մարդահամարի տվյալներով, Լեռնամերձը ունեցել է.

1939 թվական – 226 հոգի,

1959 թվական – 221 հոգի,

1979 թվական – 363 հոգի:

Լեռնամերձ գյուղը 2011թ ՀՀ մարդահամարի տվյալներով ունեցել է 384 հոգի բնակչություն:

Զավեն Կորկոտյանի ցուցակի համաձայն, Լեռնամերձը ունեցել է Այառլու անունը:

Խոյ բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀ ՀՕ-328-Ն օրենքով։

Խոյ համայնքն ընգդրկում է հետևյալ բնակավայրերը՝

  1. Գեղակերտ գյուղ
  2. Աղավնատուն գյուղ
  3. Ամբերդ գյուղ
  4. Այգեշատ (Էջմիածնի շրջ.) գյուղ
  5. Արագած գյուղ
  6. Արշալույս գյուղ
  7. Դաշտ գյուղ
  8. Դողս գյուղ
  9. Լեռնամերձ գյուղ
  10. Ծաղկալանջ գյուղ
  11. Ծաղկունք գյուղ
  12. Ծիածան գյուղ
  13. Հայթաղ գյուղ
  14. Հովտամեջ գյուղ
  15. Մոնթեավան գյուղ
  16. Մրգաստան գյուղ
  17. Շահումյան գյուղ