Աղավնատուն գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և այսօր. Էջմիածնի (Վաղարշապատի) շրջան

1332

Աղավնատուն գյուղը գտնվում է Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում, ծովի մակերևույթից ավելի քան 900 մետր բարձրության վրա: Սահմանակից է Ամբերդ, Դողս, Արագած գյուղերին: Աղավնատունը մաս է կազմում Խոյ բազմաբնակավայր համայնքի, որի կենտրոնը Գեղակերտ գյուղն է:

Աղավնատուն գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է

1831 թվական – 186 հոգի, որից 165-ը՝ հայ, 21-ը՝ իսլամ,

1873 թվական – 471 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 635 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 821 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական893 հոգի,

1914 թվական – 1036 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 947 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 1007 հոգի,

1919 թվական – 1068 հոգի,

1922 թվական – 872 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1024 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 1100 հոգի, բոլորը՝ հայ:

Աղավնատուն գյուղը 2011թ ՀՀ մարդահամարի տվյալներով ունեցել է 2840 մշտական բնակիչ, առկա բնակչությունը եղել է 2667 հոգի:

Խոյ բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀ ՀՕ-328-Ն օրենքով։

Խոյ համայնքն ընգդրկում է հետևյալ բնակավայրերը՝

  1. Գեղակերտ գյուղ
  2. Աղավնատուն գյուղ
  3. Ամբերդ գյուղ
  4. Այգեշատ (Էջմիածնի շրջ.) գյուղ
  5. Արագած գյուղ
  6. Արշալույս գյուղ
  7. Դաշտ գյուղ
  8. Դողս գյուղ
  9. Լեռնամերձ գյուղ
  10. Ծաղկալանջ գյուղ
  11. Ծաղկունք գյուղ
  12. Ծիածան գյուղ
  13. Հայթաղ գյուղ
  14. Հովտամեջ գյուղ
  15. Մոնթեավան գյուղ
  16. Մրգաստան գյուղ
  17. Շահումյան գյուղ

Վաղարշապատի (Էջմիածին) շրջանի գյուղերը 1831 թվականին