Դողս գյուղը գտնվում է Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից 4 կմ հյուսիս, մարզկենտրոն Արմավիրից 21 կմ հեռավորության, ծովի մակերևույթից ավելի քան 900 մետր բարձրության վրա: Սահմանակից է Ամբերդ, Աղավնատուն, Արագած, Այգեշատ, Դաշտ, Շահումյան գյուղերին: Դողսը մաս է կազմում Խոյ բազմաբնակավայր համայնքի, որի կենտրոնը Գեղակերտ գյուղն է:
Դողս գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է
1831 թվական – 111 հոգի, որից 63-ը՝ հայ, 48-ը՝ իսլամ,
1873 թվական – 405 հոգի, որից 156-ը՝ հայ, 249-ը՝ իսլամ,
1886 թվական – 501 հոգի, որից 171-ը՝ հայ, 330-ը՝ իսլամ,
1897 թվական – 669 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 189-ը՝ հայ, 480-ը՝ իսլամ,
1904 թվական – 630 հոգի,
1914 թվական – 802 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),
1914 թվական – 668 հոգի (ըստ արխիվային տվյալների),
1916 թվական – 731 հոգի,
1919 թվական – 484 հոգի,
1922 թվական – 383 հոգի, որից 374-ը՝ հայ, 9-ը՝ թրքո-թաթար,
1926 թվական – 408 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 534 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային տարիներին Դողսը ունեցել է.
1939 թվական – 528 հոգի,
1959 թվական – 584 հոգի,
1970 թվական – 878 հոգի,
1979 թվական – 981 հոգի,
1989 թվական – 1289 հոգի:
Դողս գյուղը 2001թ տվյալներով ունեցել է 1267 բնակիչ, 2011-ին՝ 1339 հոգի:
Խոյ բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀ ՀՕ-328-Ն օրենքով։
Խոյ համայնքն ընգդրկում է հետևյալ բնակավայրերը՝
- Գեղակերտ գյուղ
- Աղավնատուն գյուղ
- Ամբերդ գյուղ
- Այգեշատ (Էջմիածնի շրջ.) գյուղ
- Արագած գյուղ
- Արշալույս գյուղ
- Դաշտ գյուղ
- Դողս գյուղ
- Լեռնամերձ գյուղ
- Ծաղկալանջ գյուղ
- Ծաղկունք գյուղ
- Ծիածան գյուղ
- Հայթաղ գյուղ
- Հովտամեջ գյուղ
- Մոնթեավան գյուղ
- Մրգաստան գյուղ
- Շահումյան գյուղ













