Ելակի մթերում՝ «Դովեղ. սահմանի ուժը»

1402

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն 2022-ի հունիսից ընդունել է ելակ՝ մուրաբա պատրաստելու և օղի թորելու նպատակով:

Ելակի 1 կիլոգրամը՝ պայմանավորված որակից, մթերել ենք 600 դրամով:

Վճարումը կատարվել է մթերողի բանկային քարտին՝ առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում: Մթերողը պետք է իր մոտ ունենա բանկային քարտը կամ հաշվեհամարը, ինչպես նաև՝ անձնագիրը կամ անձնագրի պատճենը:

Մթերողի վրա որևէ հարկային պարտավորություն չի լինի:

Ելակի մթերումը կատարվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում:

Հասցեն. ՀՀ, Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գյուղ Դովեղ, Ներքին թաղ, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 բնակելի տուն:

Մանրամասների համար զանգահարել 077 62 02 26 կամ 043 39 68 32 հեռախոսահամարներով:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ

Խանութներ, որտեղ կա «Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ի արտադրանքը՝ մրգային օղիներ, մուրաբաներ, հոնի չիր և բնական մեղր

Самый широкий ассортимент фруктовых водок в Армении – «Довех. Сила границы»