«Հայաստանի խորհրդարանը 1918-1920թթ և ազգային փոքրամասնությունները». քննարկում Արտաշատում

988

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը օգոստոսի 1-ին Արտաշատ քաղաքում գտնվող Արարատի մարզային գրադարանում կազմակերպել էր հանդիպում-քննարկում «Հայաստանի խորհրդարանը 1918-1920 թվականներին և Ազգային փոքրամասնությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:

1918 թվականի օգոստոսի 1-ը կարելի է համարել հայկական պառլամենտարիզմի ծննդյան օր: 101 տարի առաջ բացվեց Հայաստանի Հանրապետության Խորհրդի, օրենսդիր մարմնի, այսինքն՝ խորհրդարանի, առաջին նիստը Երևանում՝ քաղաքային ակումբի դահլիճում։

Խորհրդարանի գործունեության, նրանում ընդգրկված կուսակցությունների, ազգային փորամասնությունների ներկայացուցիչների մասին խոսեց ԱՆԻ կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը, որին հետևեց հարց ու պատասխան և քննարկում:

ԱՆԻ հիմնադրամի 12 թեմատիկ դասախոսությունները հնարավոր է դարձել իրականություն դարձնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում։

Հունիսի 20-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը բավարարել է ԱՆԻ-ի դիմումը և հիմնադրամի հետ ստորագրել 4.8 միլիոն դրամ (10 հազար ԱՄՆ դոլար) տրամադրելու պայմանագիր:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն