Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթով Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մայիսի 24-ին Սարգիս Մուրադյան պատկերասրահում ներկայացրել է իր վերջին երկու հրատարակությունները՝ Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը» և Ստեփան Սապահ-Գյուլյանի «Պատասխանատուները» հատորները:
Գրքերը ներկայացրել է ՍիվիլՆեթի լրագրող և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը, ով նաև այդ հատորների խմբագիրն է:












