
«Պերեստրոյկայի» հիմնական օրակարգը խորհրդային և ամերիկյան էլիտաների միջև լարվածության նվազեցումն էր: Սա գլոբալիզմի հաղթանակն էր էլիտաների մակարդակով ազգայնականության դրոշի ներքո: Ինքնստինքյան, շատ հետակրքիր է այս պարադոքսալ իրավիճակը, որը մեզ տվեց 1980-ական թվականները:
Գորբաչովն ու Շևարդնաձեն զբաղված էին Խորհրդային կայսրության վաճառքով, մինչդեռ երիտասարդները փորձում էին փախչել ԽՍՀՄ-ից` 1980-ական թվականների վերջին և 1990-ականների սկզբին, երբ բոլոր նախկին հանրապետություններում տիրել էր քրեական օրակարգն ու աղքատությունը: Լենինի և Ստալինի կառուցած պետությունը չկարողացավ դիմանալ սպառող ազգայնականության կողմից առաջ քաշած մարտահրավերներին և ջինսերին, մաստակների ու «Մերսեդես բենց»-ի առաջ փլուզվեց` մնալով առանց գաղափարախոսական հակակշռի:
Հենց այս ժամանակ էին արթնանում էթնոցենտրիստական, ազգայնական գաղափարներն ու մեծ շովինիստական դիսկուրսը, որոնք «լիբերալ-ժողովրդավարության» պայմաններում դոմինանտ դերակատարություն ստանձնեցին, մինչդեռ կրոնական ֆունդամենտալիզմը դեռևս գերիշխող դիրք չուներ: Առաջին տեղում էր «ազգային անկախության գաղափարախոսությունը», որին մենք բոլորս հավատում էինք, եւ՛ գործնական, և՛ նյութական առումով:
Մի անգամ Զվիադ Գամսախուրդիան իմ ներկայությամբ շատ լավ պատասխանեց ֆրանսիացի մի լրագրողի հարցին. «Մեր ազգայնականությունը ոչինչով չի տարբերվում ֆրանսիական հեղափոխության գաղափարախոսությունից»: Իրականում, այն ինչի մեջ մեղադրում էին Գամսախուրդիային 80-ականների վերջին, ֆրանսիական «Patria» ազգայնականության հերթական տարբերակն էր: Դրանում չկային հատուկ վրացական էլեմենտներ: Ավելին, բոլոր «ազգային-ազատագրական շարժումները հենց ֆրանսիական մոդելի հիման վրա են եղել և սա շատ հետաքրքիր ֆենոմեն է: Տեղի ունեցավ «ազգային-ազատագրական» շարժումների արտահանում` էքսպորտ Արևմուտքից դեպի Արևելք, ինչը` շարունակվում է մինչ օրս: Մոդելավորումն ու կառուցվածք սահմանելը տեղի էր ունենում գոյություն ունեցող արևմտյան մոդելների հիման վրա և այս հարցում` ըստ իս, Զվիադ Գամսախուրդիան ճիշտ էր` դրանք հատուկ օրիգինալ շարժումներ չէին: Ժողովուրդը այլևս չէր ցանկանում ապրել բռնապետական Խորհրդային միությունում և դրան տվեցին արևմտյալ մոդելավորում:Հանդուրժողականության և տրանսնացիոնալ գաղափարախոսության տարրերը 1980-ական թվականներին դեռևս առկա էին, չնայաց դրանք ի չիք էին դառնում: Այսպես օրինակ, լավ եմ հիշում, երբ Գիա Ճանտուրիան, վրաց ազգային-ազատագրական շարժման այլ ղեկավարների հետ մեկտեղ ելույթ էր ունենում հայտնի հայ այլախոհ Պարույր Հայրիկյանին ազատ արձակելու պահանջով: Կային նաեւ «Սախարովի և Էլենե Բուենրի» աջակցության խմբեր:Ինձ համար կարեւոր է հասկանալ, թե ի՞նչ կարող էր տալ Վրաստանը աշխարհին: Սրա վերաբերյալ քննարկումները նույնպես մակերեսային էին: Պատասխանները տատանվում էին Բորջոմիի ու մանգանի շուրջ, մինչդեռ չգիտես ինչու ոչ ոք չէր խոսում «Հյուրընկալվող-հյուրընկալողի», «Ընձենավորի» բանաստեղծությունները: Հակառակը, Ադոլֆ Հիտլերի գովքն էր գերակշռում, երբ պնդում էին, թե` «նա իր ազգի համար միևնույն է լավ բան էր անում»: Եվ ճիշտ չէ, երբ այդ ազգայնական դիսկուրսի հեղինակ են համարում Զվիադ Գամսախուրդիային:Այս մանր, էժանագին, կիսահիտլերական ազգայնականության գաղափարախոսության հեղինակը Խորհրդային միության շքանշաններով «կարմիր մտավորականությունն» էր: Հենց նրանց համալսարանական գրասենյակներում էին տպվում նման հիվանդագին գաղափարներ և ապա դրանք կրկնում էր ժողովուրդը: Հենց դրա հետևանքն էր արդեն 90-ականների Վրաստանում տեղի ունեցած ողբերգությունը: Այս գաղափարախոսության հիմքը խորհրդային պրոֆեսորների կողմից էր մշակվել եւ որքան էլ պարադոքսալ է, սակայն մարքսիզմ-լենինիզմում աշխատած «մտավորականությունը» ֆաշիստական տիպի էթնոցենտրիստական հեղափոխություն էր նախապատրաստել:
Իրակլի Կակաբաձե
Շարունակելի…
Լուսանկարում՝ Զվիադ Գամսախուրդիան














